ԵՄ-ն խոստացել Է Սիրիային ավելի քան 1 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել 2018-2019 թվականներին
INTERNATIONAL NEWS Եվրամիությունը խոստացել Է Սիրիային որպես հումանիտար օգնություն 560 մլն եվրո հատկացնել 2018 թվականին եւ նույնքան Էլ՝ 2019 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում բացելով Սիրիային նվիրված դոնորական խորհրդաժողովը:
«Եվրամիությունն ամբողջովին կատարել Է 2016 թվականի համար տված իր խոստումները, պահպանել աջակցության մակարդակը 2017 թվականին: Մենք պահպանում ենք (օգնություն տրամադրելու) մեր պարտավորությունները՝ 2018 թվականին 560 մլն եվրոյի չափով եւ նույնքան Էլ՝ 2019 թվականին»,-ասել Է նա:
Այդ միջոցներով ձեռք բերված առաջին անհրաժեշտության առարկաները, պարենամթերքը եւ դեղամիջոցները բաշխվելու են միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի գործակալության միջոցով:
Մոգերինին նաեւ ընդգծել Է, որ հումանիտար ջանքերը պետք Է ուղեկցվեն Աստանայում հրադադարի շուրջ բանակցություններում եւ Սիրիայի հակամարտության քաղաքական լուծում գտնելուն նվիրված Ժնեւի հանդիպումներում իրական առաջընթացի ձեռքբերմամբ: «Միայն հակամարտության քաղաքական լուծումը կարող Է թույլ տալ ապահովելու արդյունավետ պայքարը եւ հեռանկարում հաղթանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



