Պետերբուրգում ձերբակալել են վեց հոգու՝ ահաբեկիչներ հավաքագրողների
INTERNATIONAL NEWS Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են ծնունդով Միջին Ասիայից վեց հոգու՝ ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ կատարելու համար քաղաքացիների հավաքագրման կասկածանքով, բայց հետաքննությունը տվյալներ չունի, որ նրանք կապված են այն ահաբեկչի հետ, որը պայթյուն Է իրականացրել մետրոյում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում:
«2017 թվականի ապրիլի 5-ին Ռուսաստանի անվտանգության համապետական ծառյության, ՆԳ նախարարության աշխատակիցների եւ Ռոսգվարդիայի հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ քննիչների կողմից քննչական գործողությունների եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների անցկացման արդյունքում ձերբակալվել են վեց քաղաքացիներ Միջին Ասիայի հանրապետություններից, որոնք Ռուսաստան են ժամանել փող վաստակելու»,- ասել են Քննչական կոմիտեում:
Հետաքննության վարկածով՝ նրանք 2015 թվականի նոյեմբերից Սանկտ Պետերբուրգում իրականացրել են առավելապես Միջին Ասիայի հանրապետություններից սերածների հավաքագրում՝ ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ կատարելու եւ Ռուսաստանում արգելված «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունների գործունեության մեջ ներգրավելու համար:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



