11 գործողություն, որ անում է իսկապես սիրող տղամարդը
PHOTOTert.am-ը գրում է
Հարաբերությունների ընթացքում շատերին հետաքրքրում է`գտել են այն միակին, որի հետ պետք է անցկացնեն իրենց կյանքը, թե դա պարզապես կարճաժամկետ սիրային կապ է։
Marketium-ը գրում է, որ կա 11 գործողություն, որոնց շնորհիվ կարող եք հասկանալ` որքան կտևեն ձեր հարաբերությունները։ Եթե նա չի անում այս գործողությունները, նշանակում է` ձեր հարաբերությունները շուտով կավարտվեն։ Եվ այսպես, 11 գործողություն, որ անում է իսկապես սիրող տղամարդը։
1. Նա մասնակցում է ձեր հանդիպումների պլանավորմանը։ Նա գիտի, թե որքան կարևոր են ձեզ համար երեկոյան հանդիպումները և ցանկանում է ձեզ հետ հետաքրքիր ու յուրօրինակ վայրեր բացահայտել։
2. Նա միշտ փորձում է արագ պատասխանել ձեզ։ Հեռախոսային խոսակցություններն ու հաղորդագրությունները կարևոր են նրա համար։ Եթե ինչ–որ պատճառներով նա չի կարողանում պատասխանել ձեզ, հետո հնարավորինս արագ զանգահարում է։
3. Նա դեռ շարունակում է սիրահետել ու գրավել ձեր ուշադրությունը և չի դադարում զարմացնել ձեզ։ Տպավորություն է, թե դուք նոր եք սկսել հանդիպել, նույնիսկ, եթե երկար ժամանակ է` միասին եք։
4. Նա փորձում է ամեն կերպ գոհացնել ձեզ։ Եսասեր չէ այն ժամանակ, երբ խոսքը վերաբերվում է ինտիմ հարաբերություններին։ Նա փորձում է այնպես անել, որ երկուսդ էլ բավարարված լինեք։
5. Նրա համար շատ կարևոր է ֆինանսապես ապահովել ձեզ։ Ավելորդ գումար չի վատնում ու փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ապագայում ոչնչի կարիք չունենաք։
6. Նա այնպես է անում, որ ձեզ իր կյանքի կարևոր բաղադրիչը զգաք։ Երբեք չի ստորացնում ձեզ ու չի վիրավորում ձեր ինքնասիրությունը, ամեն կերպ ապացուցում է, որ դուք կարևոր դեր ունեք իր կյանքում։
7. Նա ամեն կերպ փորձում է դուր գալ ձեր հարազատներին ու ընկերներին, քանի որ գիտի, թե որքան կարևոր են ձեզ համար ընտանիքն ու ընկերները, և դա կամրացնի ձեր հարաբերությունները։
8. Նա հասկանում է, որ դուք պարտավոր չեք իր մասին հոգ տանել, ասես նա փոքր երեխա է և սովորում է պատրաստել ու հավաքել իր հետևից։ Նա կարողանում է իր համար պատրաստել, ինչպես նաև, տունը կարգի բերել։ Նա ցանկանում է շահել ձեր վստահությունն ու դա փոքր քայլերից է սկսում։
9. Նա հետևում է իր արտաքինին, փորձում է գեղեցիկ տեսք ունենալ ձեզ համար։ Նա գիտի, որ դուք լավագույնին եք արժանի, այդ պատճառով էլ ամեն կերպ ցանկանում է համապատասխանել ձեզ։
10. Նա փորձում է առողջ կենսակերպ վարել։ Այնքան հասուն է, որ հասկանում է, թե որքան կարևոր է սպորտն ու առողջ սնունդը։ Նա հոգ է տանում իր առողջության մասին ու հասկանում է, որ դա ամուր ընտանիք կազմելու պայմաններից մեկն է։
11. Նա պատրաստ է հանուն ձեզ գնալ զիջումների և չի վախենում հրաժարվել ինչ–որ բանից` ձեզ գոհացնելու համար։