Վրաստանի բնակիչների 73 տոկոսը գլխավոր սպառնալիք Է համարում Ռուսաստանը. IRI
INTERNATIONAL NEWS Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հրապարակված հարցման տվյալների համաձայն, դրա մասնակիցների 73 տոկոսը Վրաստանի գլխավոր քաղաքական սպառնալիքը համարում Է Ռուսաստանը: Նույն այս երկրին գլխավոր տնտեսական սպառնալիք Է համարում հարցվածների 57 տոկոսը: Տնտեսական սպառնալիքների կապակցությամբ պատասխան չի տվել կամ «չգիտեմ» Է պատասխանել 27 տոկոսը, իսկ քաղաքական սպառնալիքների մասին նույն պատասխանն Է տվել 17 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզ իա Online»-ին:
Բնակչության միայն 16 տոկոսն Է Ռուսաստանը համարում կարեւոր քաղաքական գործընկեր: Ինչ վերաբերում Է հարցվածների ամենամեծ բաժնին, ապա 42 տոկոսն այն համոզմունքն ունի, որ Վրաստանի ամենակարեւոր գործընկերը Եվրամիությունն Է, 33 տոկոսը՝ ԱՄՆ-ը, 20 տոկոսը՝ Ադրբեջանը, 28 տոկոսը՝ Ուկրաինան, իսկ 14 տոկոսը՝ Թուրքիան, 12 տոկոսը՝ Հայաստանը, իսկ 2 տոկոսը՝ Իրանը:
Մասնակիցների 7 տոկոսը Վրաստանի գլխավոր քաղաքական սպառնալիքն համարում ԱՄՆ-ն, իսկ Եվրամիությունը՝ միայն 2 տոկոսը:
Միջազգային հանրապետական ինստիտուտն ապրիլի 4-ին հրապարակել Է սոցիալական հարցման արդյունքները, որն անցկացվել Է ամբողջ երկրում (բացառությամբ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի): Հարցերը, մասնավորապես, վերաբերել են Եվրամիությանը երկրի անդամակցությանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաեւ բնակչության քաղաքական նախապատվություններին:
IRI-ն հարցումն անցկացրել Է 2017 թվականի փետրվարի 22-ից մինչեւ մարտի 8-ը: Դրան մասնակցել են Վրաստանի ընտրական իրավունք ունեցող 1501 մշտական բնակիչներ: Հարցման անճշտությունը կազմել Է 2,5 տոկոս:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



