«Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հետ կապված դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել
SOCIETY«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածնի մահվան դեպքի հետ կապված նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, դեպքի հետ կապված կատարվում է հետաքննություն:
«Արմենիա» ԲԿ-ի ծննդատան տնօրեն, ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց , որ ծննդկանին մարզից ուղեգրել են արգանդին սպառնացող պատռվածքով: «Ծննդկանը չորրորդ կեսարյան հատումից հետո անհաս է ծնվել: Մոր ներարգանդային ինֆեկցիայի եւ թոքաբորբի հետեւանքով շատ կարճ ժամանակում երեխան մահացել է»,-ասաց նա:
Աբրահամյանի խոսքով` նորածնի մոտ լեյկոցիտների քանակը եղել է 50 000, մինչդեռ այդ թիվը պետք է լինի 5000-10000:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



