Իսրայելական կուսակցությունը հետաձգել է ընտրությունները Բրիթնի Սփիրսի համերգի պատճառով
INTERNATIONAL NEWSԻսրայելական ձախցենտրիստական «Ավոդա» կուսակցությունը հետաձգել է ներկուսակցական ընտրությունները, որպեսզի այն չանցկացնի ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի համերգի օրը։Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնե է կուսակցությունում նրա աղբյուրը։
Փրայմերիզները նշանակված են եղել հուլիսի 3-ին։ Հիմա որոշվել է, որ դրանք ավելի ուշ կկայանան։ Կուսակցության նախագահի պաշտոնի համար հաղթող թեկնածուն կդառնա գլխավոր հավակնորդներից մեկը վարչապետի պաշտոնի համար, նշում է գործակալությունը։
«Փաստարկը հետեւյալն է՝ բարդ է ապահովել պաշտպանությունը։ Չափից շատ անվտանգության աշխատակիցներ են պետք ընտրությունների, նաեւ Բրիթնիի համար։ Նրանց մեկ օրով են վարձում, ու երբ երկու խոշոր միջոցառման օրեր համընկնում են, առաջանում են դժվարություններ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



