Իրաքում ԻՊ գրոհայինների հարձակման հետեւանքով 32 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԻրաքի հյուսիսային Սալահ-էդ-Դին նահանգի Թիքրիթ քաղաքը ենթարկվել է գրոհայինների հարձակմանը, ինչը հանգեցրել է 32 մարդու զոհվելու, եւս 28-ը վիրավորվել են։
Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանության աղբյուրին՝ «Իսլամական պետության» 7 գրոհայիններից բաղկացած խումբը կառավարական զորքերի զինծառայողների համազգեստով հարձավել է Թիքրիթի հարավային Զուհուր շրջանի վրա, որտեղ կրակ է բացել բնակիչների ուղղությամբ։ Աղբյուրի խոսքով՝ զոհերի ու տուժողների թվում շատ են խաղաղ բնակիչները, զոհերի թիվը կարող է աճել։
Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցները անհապաղ սկսել են հարձակվողների որոնումը։ Նրանք երկու ահաբեկչի են ոչնչացրել, եւս մեկ մահապարտ գործի է դրել իր մամնին ամրակցված պայթուցիկ սարքը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



