Ինչպե՞ս մաշկն ավելի առաձգական դարձնել`առանց քիմիական միջամտության
LIFEՊարզվում է, որ գարու շիլայում մեծ քանակությամբ սպիտակուց և մանրաթելեր են պարունակվում և, ի տարբերություն մյուս հացահատիկների, քիչ են ածխաջրերը: Գարու շիլան ամինաթթուների հարուստ աղբյուր է, որն օրգանիզմում չի սինթեզվում:
Գարու բնական գլիկեմիկ ինդեքսը շատ ցածր է, ուստի շիլան օգտակար է նիհարելու համար, այն չի գրգռում ախորժակն ու արագ յուրացվում է:
Այդ ամինաթթուները մասնակցում են օրգանիզմի սպիտակուցային միացությունների ձեւավորմանը, մասնավորապես՝ կոլագենի: Կոլագենը պատասխանատու է անոթների անցանելիության ու առաձգականության համար, նպաստում է վերքերի արագ առողջացմանը:
Այս սպիտակուցը պաշտպանում է նաեւ մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունը, այն առողջ ու էլաստիկ է դարձնում նույնիսկ 35 տարեկանից հետո, երբ կոլագենի արտադրությունն օրգանիզմում նվազում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: