ԱՄՆ պետքարտուղարն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ապրիլի 11-12-ին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այդ մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: Սա կլինի նրա առաջին այցը ՌԴ որպես Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական գերատեսության ղեկավար:
Թիլերսոնը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ենթադրվում է, որ նրանք կքննարկեն միջազգային անվտանգության ակտուալ հարցերը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, սիրիական, պաղեստինա-իսրայելական, եմենական, լիբիական, աֆղանական և այլ հակամարտությունները, ինչպես նաև կորեական թերակղզում իրավիճակը:
«Չի շրջանցվի Ուկրաինայում ստեղված իրավճակը՝ պաշտոնական Կիևի կողմից մինսկյան պարտավորությունների կատարման համատեքստում»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



