Այս երկվորյակների եզակի արտաքինը գրավել է ողջ համացանցը
PHOTOՊարտադրիր չէ վառ լինել՝ հիշվելու համար։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցել են հմայիչ ալբինոս երկվորյակնները, ովքեր, կարծես թե, շուտով կհեղաշրջեն նորաձևության աշխարհը։
Ալբինոս երեխայի ծննդյան հավանականությունը հավասար է 1/17000-ի։ Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչքան քիչ է ալբինոս երկվորյակների ծննդյան հավանականությունը։
Տարօրինակ չէ, որ հասարակ բրազիլական ընտանիքում ծնված 11-ամյա քույրերով հետաքրքրված են աշխարհի լավագույն լուսանկարիչները։
Երկվորյակները արդեն հասցրել են մոդել դառնալ մի շարք հայտնի բրենդների և նորաձևության ամսագրերի համար։
Լառան և Մառան ևս մեկ քույր ունեն՝ սևամորթ Շեյլան։
Շեյլան շատ նման է իր քույրերին, սակայն հակառակ կոնտրաստով։
«Այս աղջիկներն իրենց գոյությամբ ցուցադրում են այն, թե ինչքան զանազան, վսեմ և անթերի կարող է լինել գեղեցկությունը»,- քույրերի մասին խոսելիս ասել է աշխարհի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը։