Թրամփը Սթիվեն Բենոնին հեռացրել է Ազգային անվտանգության խորհրդի կազմից
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային անվտանգության խորհրդի կազմից հեռացրել է Սթիվեն Բենոնին, որը համարվում էր նրա գլխավոր խորհրդականն ու ստրատեգը, հայտնում է BBC–ն։
Բենոնը ղեկավարել է Թրամփի նախընտրական շտաբը ու համարվում էր նրա ամենամտերիմ համակիրներից մեկը։ Սակայն Բենոնին գլխավոր ստրատեգ ու ավագ խորհրդական նշանակելու՝ Թրամփի որոշումը քննադատությունների ալիք էր առաջացրել Վաշինգտոնում։
Պաշտոնավարության ընթացքում էլ Բենոնը անընդհատ կոնֆլիկտի մեջ էր մամուլի հետ։ Մասնավորապես իր հարցազրույցներից մեկում Բենոնը երկրի հիմնական լրատվամիջոցները անվանել էր «ընդդիմադիր կուսակցություն» ու կոչ էր արել նրանց լռել։
Մինչեւ Թրամփի հետ աշխատելը 62-ամյա Սթիվ Բենոնը եղել է ներդրումային բանկիր ու հոլիվուդյան պրոդյուսեր, նաեւ ծառայել է նավատորմում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



