ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ է անում չքանդել Ավամիա գյուղի պատմական թաղամասը
INTERNATIONAL NEWSՄարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ է արել չքանդել երկրի արեւելքում գտնվող Ավամիա գյուղի պատմական թաղամասը։
Այդ պարսպապատ տարածքում գտնվում են մզկիթներ, շուկաներ, ֆերմաներ ու բիզնեսներ։ Այդ թաղամասը, որը 400 տարվա պատմություն ունի, համարվում է մշակութային -պատմական ժառանգության եզակի հուշարձան։
Բացի դրանից փորձագետները նշում են, որ վերաբնակեցման ու բնակիչներին հասանելիք փոխհատուցումների միջոցառումները բոլորովին համարժեք չեն։ Ավելին, բնակիչների վրա ճնշում գործադրելու նպատակով իշխանությունները անջատել են էլեկտրականությունը։ Հին թաղամասը քանդելու մտադրությունը ռեկոնստրուկցիայի ծավալուն ծրագրի մի մասն է, որը չի նախատեսում նոր բնակարանների շինարարություն։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



