Սաուդյան Արաբիան էժանացրել է նավթը եվրոպական շուկայի համար
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի գները եվրոպական շուկայի համար, որտեղ գերիշխող դիրքում Ռուսաստանն է, հայտնում է Bloomberg–ը։
Գների նվազումը տեղի է ունեցել մեկ բարելի դիմաց 30-ից մինչեւ 45 ցենտի միջակայքում։ Ընդ որում ամերիկյան գնորդների համար նավթի գինն աճել է, նշում է գործակալությունը։
2016-ին Էր Ռիյադը Եվրոպա է արտահանել 42․5 մլն տոննա նավթ, գազ ու նավթամթերք, զբաղեցնելով չորրորդ տեղը մատակարարումների ծավալով։
Եվրոպական շուկայում նավթի պահանջարկը հիմա աճում է, նշում է Emirates NBD ընկերության վերլուծաբան Էդվարդ Բելը։ «Սաուդյան Արաբիային չի խանգարի այնտեղից մի քիչ ռուսական բարելներ դուրս մղելը»,- ասել է նա։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



