Անկարան և Մոսկվան բանակցում են Թուրքիա զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ
INTERNATIONAL NEWSՌուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում Թուրքիա С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր մատակարարոելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Ներկայումս աշխատանքներ են տարվում համագործակցության պայմանագրի կազմման շուրջ:
Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցության համակարգի աշխատակցի փոխանցմամբ` որոշումը կայացվել է ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ և դրա շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում նախորդ տարվա դեկտեմբերից սկսած:
Ռուսական կողմից բանակցությունները ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ վարում են Ռոսոբոռոնեկսպորտը և դաշնային ծառայությունը:
Թուրքիայի և ՌԴ-ի միջև C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրի մատակարարման շուրջ հաջորդ բանակցությունները տեղի են ունենալու 2017-ի մայիսին Ստամբուլում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



