Իրանում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս ինը վիրավորվել երկրաշարժի հետեւանքով
INTERNATIONAL NEWSԻրանում առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս ինը վիրավորվել ապրիլի 5-ի առավոտյան երկրի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, ինչի մասին հայտնել Է Fars գործակալությունը:
6,1 մագնիտուդով երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Մեշհեդ քաղաքից 87 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած Սեֆիդ Սանգի շրջանում: Երկրաշարժին հաջորդել են տասնյակ հետցնցումներ:
Գործակալության տվյալներով՝ Էպիկենտրոնի անմիջական մերձակայքում գտնվող մի քանի բնակավայրեր ավերված են 40-80 տոկոսով:
Տարերային աղետի գոտում անցկացվում Է ընդգրկուն փրկարար գործողություն՝ ուղղաթիռների օգտագործմամբ, որոնք տուժածներին հասցնում են բուժհաստատություններ: Բազմաթիվ շրջաններում խախտված Է ջրի եւ Էլեկտրականության մատակարարումը, կատարվում են վերականգնողական աշխատանքներ, վրանային ավաններ են ստեղծվում օթեւանից զրկված մարդկանց համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



