Երևանի ավագանու անդամ Արմեն Սահակյանը՝ Ծիտը, շարունակում է գրոհել Կենտրոնի կանաչ տարածքները. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» խմբագրությունը ահազանգ է ստացել, որ Երևանի ավագանու անդամ, Ծիտ մականունով Արմեն Սահակյանը ասֆալտապատել է Կենտրոնի Քաջազնունու 10 հասցեում գտնվող շենքի դիմացի կանաչ տարածքը, քանի որ շենքի առաջին հարկի բնակարանը գնել, փողոցի կողմի չթույլատրված մասից դուռ է բացել ու այնտեղ նոր օբյեկտ տեղակայել:
Սա առաջին դեպքը չէ, երբ տվյալ ավագանին գրոհում է տեղի գազոնները՝ կառուցապատելով դրանք: Մի քանի տարի առաջ նա կառուցապատեց այդ շենքի կողքի գազոնը միացնելով այն ավելի վաղ կառուցած «4×4» ավտոլվացման կետի հետ և այժմ այդ շինությունը վարձով է տվել «Զովք» սուպերմարկետին:
Այդյունքում՝ Քաջազնունի փողոցի մայթերի գրեթե բոլոր գազոններում քարե շինություններ են կառուցվել` կանաչի հաշվին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



