Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


ՕՐՕ–ն դուրս չի գա փողոց. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած ընտրություններում ստացած փոքր ձայներին ու հայտարարությանը, թե «ապրիլի 2–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը ևս մեկ մեծ հետքայլ արձանագրեց, և սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն», ՕՐՕ–ն դուրս չի գա փողոց ու իր համակիրների հետ չի գնա փողոցային պայքարի:

Երեկ կայացել է ՕՐՕ–ի հետընտրական ժողովը, որի ընթացքում ՕՐՕ–ի ղեկավարները՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը ներկաներին բացատրել են, որ այս պահին փողոցային պայքարի իմաստ չկա: Ասել է թե՝ հետընտրական պայքար չի լինի, ՕՐՕ–ն փողոց դուրս չի գա: Հավաքի ժամանակ հնչել է նաև կարծիք, թե «մարդիկ իրենց ձայնը ծախել են իշխանությանը, ի՞նչ պայքարենք»:

Մինչդեռ նախօրեի հայտարարության մեջ ՕՐՕ–ն հայտարարել է. «Փոփոխություններն անխուսափելի են, և մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում»:

Իրականում չի բացառվում, որ ՕՐՕ–ն փողոցային պայքարի չգնալու այլ պատճառ ունի. թերևս ՕՐՕ–ում վախենում են քիչ մարդ հավաքել հրապարակում ու, այսպես ասած, խայտառակ լինել: Մեկ–երկու սակավաթիվ ու մարող հավաք, և ՕՐՕ–ն արագ կսպառի Սերժ Սարգսյանի իշխանությանը միակ արմատական ընդդիմադիրի իր դերը: Իսկ այլ դերակատարություն այս պահին դաշինքը չի կարող ստանձնել:

Միևնույն ժամանակ «Փաստին» հասած տեղեկություններով, ՕՐՕ–ի ղեկավարներն ասել են, որ դաշինքը չի առանձնանա, կշարունակի համատեղ պայքարը և որ այժմ դաշինքի հիմնական խնդիրը ընդդիմությունը կոնսոլիդացնելն է ու ներսից ուժեղանալը:

Այս դեպքում ևս խնդիր կա. Հետընտրական շրջանում ՕՐՕ–ն որևէ նոր ուժի չի կարող կոնսոլիդացնել: Դա անգամ նախընտրական շրջանում չստացվեց. ՀԱԿ–ը չի միանա ՕՐՕ–ին, արևմտամետ «Ազատ դեմոկրատները»՝ նույնպես, դժվար է պատկերացնել «Ելք»–ի հետ առնչությունը, «Ծառուկյան» դաշինքը ևս դժվար թե համագործակցի, «Հայկական վերածնունդը», հայտարարել է, որ չի բողոքարկելու ընտրոթյունների արդյունքները: Ուրեմն ո՞ւմ հետ է միանալու ու ում է կոնսոլիդացնելու ՕՐՕ–ն. թերևս միայն սեփական ուժերը:

ՕՐՕ դաշինքին միացած ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը երեկ չհամաձայնեց, որ իշխանությանը ձեռնտու է հետընտրական պայքարի չգնալու՝ ՕՐՕ–ի որոշումը: «Իշխանության հետ համագործակցելու եզրեր չենք տեսել, չենք էլ տեսնում: Ես էն մարդն եմ, որ տեսնեմ հետընտրական զարգացումների անհրաժեշտությունը կա, առաջին կոչ անողը ես կլինեմ, բայց ես գտնում եմ, որ հիմա դրա անհրաժեշտությունը չկա»,– ասաց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը՝ շարունակելով. «Մենք պատրաստ չենք դրան, պետք է ժողովրդին նախապատրաստել՝ 1 տարի, 6 ամիս, նախապատրաստել արտահերթ ընտրությունների: Էս պահին մենք ավելի շատ ներսում կազմակերպական խնդիրներ ունենք: Պետք է էս դաշինքը մեծացվի, ընդդիմադիր դաշտում լինենք, պետք է կոնսոլիդացվեն: Այսօրվա քննարկման ժամանակ էլ մեզանից որևէ մեկը չտեսավ փողոց դուրս գալու անհրաժեշտությունը:

Հետընտրական զարգացումների անհրաժետություն չկա: Այսօր պետք է ներքին թիմն ուժեղացնել»:

Դաշինքի անդամ ազատամարտիկը չի բացառում, որ ՕՐՕ–ի հիմքի վրա կարող է նոր կուսակցություն ստեղծվել: Վերջինս չհամաձայնեց դիտարկմանը, թե ՕՐՕ միավորումը չընկալվեց հանրության կողմից. «Չէ, ես էդ կարծիքին չեմ, հանրության հիմնական խնդիրն էր, որ ընդհանուր ընդդիմադիր դաշտը չմիավորվեց, չուզեց: Հիմա հանրությունը տեսնում է՝ իրականում ովքեր էին ընդդիմադիր, ովքեր ընդդիմադիր չէին: Բացի ՕՐՕ դաշինքից, մնացած բոլորին կարող եմ ասել. համ ժողովրդին քցեցին, համ իրանք իրանց, որ չմիավորվեցին, դաշինք չկազմեցին ու գնացին պրոպետական ուժերի հետ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցին ինչ–որ տոկոսների, խոստումների դիմաց, բայց ինչ–որ խոստացել էին, ոչ մի բան չստացվեց: Խոսքը ոչ միան ՀԱԿ–ի և «Ազատ դեմոկրատների» մասին է: Իսկ «Ելք»–ի դեպքում նաև ինչ–որ համաձայնություն կա իշխանության հետ: Էդպես չի, որ «Ելք»–ն ավելի շատ հեղինակություն ա վայելում ժողովրդի մոտ, քան ՕՐՕ դաշինքը կամ ՀԱԿ–ը»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank