Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Տիբեթյան հորոսկոպ. ճակատագիրդ իմացիր 97% ճշգրտությամբ

LIFE

Տիբեթական աստղագուշակը անհավանական խառնուրդ է բախտագուշակությունից, թվաբանությունից և աստղաբաշխությունից բաղկացած։ Կանխատեսումները, որոնք արվել են Տիբեթյան վարդապետների կողմից հարյուրավոր տարիներ առաջ, պատասխանում հարցերին, ու՞մ հետ ընկերներություն անել , ումի՞ց վախենալ և այլն։

Image result for тибетский гороскоп

Վառ երկնային օձ

Ծննդյան տարի: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000 թ.

Այս տարիների ընթացքում ծնված մարդիկ միանշանակ են և հակասական։ Ցանկացած պահի կարող են դառնալ լավից չար։
Որպես կանոն, նրանք չեն ապրում, այլ սավառնում են երկնքում և, երազում։ Բարդությունները կյանքում, նրանք սովորաբար չեն նկատում, պարզապես այն պատճառով, որ նրանք չեն բախվում դրանց հետ։ Ստացվում է, որ բոլոր իրենց խնդիրները լուծում են ուրիշները (ծնողները, ամուսինները կամ երեխաները): Մարդիկ, ովքեր այս նշանի ներկայացուցիչներն են մանկմիտ են, շատ զգայուն եւ խոցելի: Նրանք բաց են եւ մարդամոտ, սիրում են զվարճալի եւ անհոգ կյանք: Սակայն, նրանք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն զգացմունքներին ու ուրիշների կարիքներին։

Ում հետ պետք է շփվեն — Սև գոմեշներ

Մարդիկ ումից պետք է վախենալ — Կրակի պահապաններ

Հաջողության թվեր — 3, 15, 27

Ծաղկման շրջան — Փետրվար.

Կոբրա

Ծննդյան տարի: 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001 թ.

Այս նշանի տակ ծնված մարդիկ հռետորներ են, փիլիսոփաներ եւ մանկավարժներ:Նրանցից յուրաքանչյուրը ճիշտ հրահանգներ տալու վարպետներ են։ Նրանք սիրում են տալ իմաստուն խորհուրդներ։
Միշտ փորձում են օգնել ուրիշներին, այնպես, որ երբեմն մոռանում են իրենց։Սիրված են հակառակ սեռի կողմից։
Կոբրաները պետք է մտածեն ավելի շատ իրենց կյանքի մասին, այլ ոչ թե սուզվեն ուրիշների տառապանքների մեջ

Ում հետ պետք է շփվեն — Տաք արևներ

Ումից վախենան — Վառ երկնային օձեր

Հաջողության թվերը — 1, 13, 25

Ծաղկման շրջան — Հունիս

Կրակի պահապան

Ծննդյան տարի: 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002 թ.

Կրակի պահապանները տան պաշտպաններն են և մեզ տանում են դեպի լույս և ուրախություն. Ըստ տիբեթական հորոսկոպի, այս նշանի տակ ծնված մարդիկ շատ զարգացած ինտուիցիա ունեն, որն էլ թույլ է տալիս մտքի ձայնը համապատասխանեցնել սրտի կոչի հետ։ Նրանք ջերմորեն ստանում են ընկերություն ընկերներից, բայց, չնայած դրան,չեն կարող հաղթահարել մենակությունը: Նրանք չափազանց պարկեշտ և ազնիվ են։ Մի քիչ մեծամիտ են և փակ։

Ում հետ պետք է շփվեն — Վանականներ

Մարդիկ ումից պետք է վախենան — Վառ երկնային օձեր

Հաջողության թվերը — 4, 16, 28

Ծաղկման շրջան — Հունվար

Մաքուր ջրի աղբյուր

Ծննդյան տարի: 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003 թ.

Մաքուր ջրի աղբյուրները առատաձեռն են, բարությամբ ու դրական էներգիայով լի: Նրանց համար խորթ են դաժանությունը, անարդարությանը Նրանք լավ նորություններ եւ դրական էմոցիաներ են սիրում, գնահատում են բարեկամական հարաբերությունները, համարում են դավաճանությունը անթույլատրելի։
Մաքուր ջրերին հաճախ կարող են միայն խորհուրդ տալ լսել իրենց ինտուիցիային։

Ում հետ պետք է ընկերություն անեն — Նեֆրիտե սյուներ

Մարդիկ ումից պետք է վախենալ — Կաշվե թևնոց

Հաջողության թվեր — 5, 17, 29

Ծաղկման շրջան — մայիս

Նեֆրիտե սյուն

Ծննդյան տարի: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004 թ.

Այս նշանի մարդիկ չեն սիրում բազմությունը զանգվածային հավաքների ժամանակ. Նրանք չեն հանդուրժում պարտադրանք և ցանկացած ոտնձգություն իրենց անձի նկատմամբ, նախընտրում են լռությունը և մենակությունը. Քանի որ կյանքը շատ ակտիվ է, նրանք ունեն փայլուն միտք:
Հասարակության մեջ նրանք սառնասիրտ ազնվականների տպավորություն են թողնում: Աստղագուշակը խորհուրդ է տալիս այս մարդկանց ավելի մեծ ուշադրություն դարձնել նրանց, ովքեր նրանց շրջապատում են:

Ում հետ պետք է շփվեն — Մետաղյա գոնգ

Մարդիկ ումից պետք է վախենալ — Սև գոմեշներ

Հաջողության թվեր — 6, 18, 30

Ծաղկման շրջան — Նոյեմբեր

Մետաղյա գոնգ

Ծննդյան Տարի: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005թ.

Նշանի տակ ծնված մարդիկ, ինչպես բարեկիրթ ասպետները, ճշմարիտ են, ազնիվ և առատաձեռն: Նրանք շատ զգայուն են: Հիմնականում փորձում են դիմակայել գայթակղությանը: Նրանք գերադասում են ապրել որևէ մեկի համար:

Ում հետ պետք է շփվեն — Նեֆրիտե սյուներ

Ումից վախենան — Լճային կրիաներ

Հաջողության թվեր — 7, 19, 31:

Ծաղկման շրջան — Սեպտեմբեր.

Լճի կրիա

Ծննդյան տարեթիվը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006

Այս նշանի մարդիկ իրենք են վերահսկում իրենց ճակատագիրը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով մտահղացումը կյանքի կոչելու համար: Նուրբ և հավատարիմ են, նրանց համար օտար են ինտրիգներն ու հնարքները: Սակայն չպետք է մոռանան, որ իրենց շրջապատող մարդիկ այնքան էլ լավը և միամիտ չեն:

  • Ում հետ ընկերություն անեն՝ Կրակի պահապանի
  • Ումից խուսափեն՝ Մետաղական գոնգից
  • Հաջողակ թվեր՝ 8, 20, 30.
  • Բարգավաճման ժամանակ՝ ապրիլ

Կաշվե ապարանջան

Ծննդյան տարեթիվը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007

Այս տարիներին ծնված մարդկանց գրավում է առեղծվածը, նրանց հետաքրքրում է ցանկացած գաղտնիք և հանելուկ: Մենակության վախից այս մարդիկ մշտապես նոր ընկերներ են փնտրում: Խիստ գրավիչ կնոջ կամ կնամոլի դիմակի տակ հաճախ թաքնված են լինում ներքին բարդույթներ և անվստահություն: Այս մարդիկ ատում են ագրեսիան և վեճերը, բայց իրենց ամբողջ անկախությամբ հանդերձ՝ հուզականորեն կապված են մնում ամենամտերիմ մարդկանց:

  • Ում հետ ընկերություն անեն՝ Թեժ արևի
  • Ումից խուսափեն՝ Վանականից
  • Հաջողակ թվեր՝ 9, 21, 23.
  • Բարգավաճման ժամանակ՝ մարտ

Սև գոմեշ

Ծննդյան տարեթիվը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008

Գործում է ուղիղ, երբեք կողմնակի ճանապարհներով չի գնում, նախընտրում է միանգամից ամեն ինչ պարզաբանել տհաճ իրավիճակնրից խուսափելու համար: Այս նշանի մարդիկ ուժեղ են և վստահ իրենց անխոցելիության հարցում, ինչով էլ գրավում են շրջապատողներին: Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս ուշադիր վերաբերվել իր թշնամիներին, նրանց թերագնահատել պետք չէ: Նրանք երբեմն շատ վտանգավոր են լինում:

  • Ում հետ ընկերություն անեն՝ Վառ օդային օձի
  • Ումից խուսափեն՝ Կոբրայից
  • Հաջողակ թվեր՝ 10, 22, 29.
  • Բարգավաճման ժամանակ՝ հուլիս

Նոր լուսին

Ծննդյան տարեթիվը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009

Այս մարդիկ երազող են, զգայուն և նուրբ, սակայն կարող են իրենց ակտիվորեն դրսևորել գործերում և կրքոտ՝ սիրո մեջ: Նոր լուսինը շատ փոփոխական է, խանդոտ և ոչ մշտական: Այս մարդիկ պետք է վերահսկեն իրենց սեփական հույզերը և տրամադրության փոփոխությունները:

  • Ում հետ ընկերություն անեն՝ Վառ օդային օձի
  • Ումից խուսափեն՝ Նեֆրիտե կոթողից
  • Հաջողակ թվեր՝ 11, 23, 31.
  • Բարգավաճման ժամանակ՝ օգոստոս

Թեժ արև

Ծննդյան տարեթիվը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010

Այս նշանի մարդիկ լի են կենսական ուժով և լավատեսությամբ: Հավատարիմ ընկեր և օգնական են, նրանց վրա հանգիստ կարելի է հույս դնել ցանկացած իրավիճակում: Այս նշանի մարդիկ ամենից շատը վախենում են ազատությունը կորցնելուց: Ցանկացած բարդ իրավիճակ հարթում են ապշեցնող արագությամբ և զարմանալի շահավետությամբ իրենց համար: Այս մարդիկ տարեցտարի դառնում են ավելի հանգիստ, պակաս անխոհեմ և կենսուրախ:

  • Ում հետ ընկերություն անեն՝ Կաշվե ապարանջանի հետ
  • Ումից խուսափեն՝ Կրակի պահապանից
  • Հաջողակ թվեր՝ 12, 24, 26.
  • Բարգավաճման ժամանակ՝ հոկտեմբեր

Վանական

Ծննդյան տարեթիվը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011

Այս նշանի մարդիկ շատ նպատակային են: Նրանց հնարավոր չէ շեղել մեկ անգամ ընտրված ճանապարհից: Միաժամանակ կենսուրախ, շփվող են, կենդանի երևակայություն ունեն, շատ են սիրում քննարկել և վիճաբանել: Մարդկանց մեջ գնահատում են բարությունը, անկեղծությունը, անմիջականությունը, շփման մեջ թեթևությունը: Սիրո գործերում նվիրված են, մշտական, ընդունակ չեն ստորության և դավաճանության: Վեճերից խուսափելու համար լավ կլինի ավելի ներողամիտ լինեն շրջապատողների հանդեպ:

  • Ում հետ ընկերություն անեն՝ Կրակի պահապանի հետ
  • Ումից խուսափեն՝ Մաքուր ջրի աղբյուրից
  • Հաջողակ թվեր՝ 11, 23, 28
  • Բարգավաճման ժամանակ՝ դեկտեմբեր:
AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia