Ադրբեջանի զինուժը Նախիջեւանի ուղղությամբ սահմանը խախտելու փորձ է արել, որը կանխվել է
SOCIETYՀոկտեմբերի 1-ին, ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արեւմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում եւ կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



