Շոտլանդիայի առաջին նախարարը վստահ Է, որ այն կդառնա անկախ պետություն
INTERNATIONAL NEWSՇոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը վստահ Է, որ այն անկախ պետություն կդառնա իր կյանքի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
«Ես վստահ եմ, որ Շոտլանդիան անկախ պետություն կդառնա իմ կյանքի ընթացքում եւ ՄԱԿ-ում իր տեղը կստանա աշխարհի մյուս պետությունների կողքին»,-ասել Է նախարարը: Նրա խոսքով՝ անկախության նոր հանրաքվեն «պետք Է անցկացվի նույն այն հիմքի վրա, ինչ եւ նախորդը»:
Սթերջենը նաեւ նշել Է, որ առաջարկում Էր փոխզիջման գնալ, «սակայն Միացյալ Թագավորության կառավարությունն ընդառաջելու պատրաստակամություն չդրսեւորեց»: Ընդսմին քաղաքական գործիչն ընդգծել Է, որ նույնիսկ Մեծ Բրիտանիայից անջատվելու դեպքում Շոտլանդիան եւ Անգլիան պետք Է պահպանեն ազատ առեւտուրը:
«Շոտլանդիան եւ Անգլիան միշտ պետք Է ազատորեն առեւտուր անեն: Դա մեր փոխադարձ շահն Է: Բայց ես դա ցանկանում եմ ընդհանուր շուկայի շրջանակներում առեւտրին զուգահեռ, որովհետեւ դա շատ կարեւոր Է Շոտլանդիայի շահերի համար»,-հայտարարել Է նա:
Ինչպես նշվում Է, Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին, չնայած այն բանին, որ ինքը «համաձայն չԷ նրա քաղաքականությանը»: Սթերջենի խոսքով՝ Շոտլանդիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները «շատ ամուր են» եւ «երկար պատմություն ունեն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



