Հայաստանում մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են
SOCIETYՀայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2017թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 0.2% գնանկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 2.5% և 2.0%-ով: 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 2.4% գնանկում և դիզելային վառելի քի 1.4% գնաճ, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 8.2% և 13.1% գնաճ:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2017թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1.6-0.2% գնանկում, իսկ մայրաքաղաքում՝ 0.2% գնաճ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



