Հայտնի աստղեր, ովքեր ինքնասպան են եղել
PHOTOՏխուր է, բայց փաստ՝ արվեստի մարդիկ ավելի շատ են հակված ինքնասպանության: Շատերի համար այդպես էլ գաղտնիք է մնում, թե ինչը կարող է ստիպել ճանաչված ու սիրված մարդկանց գնալ նման քայլի: Միգուցե հենց դա՝ անընդհատ ուշադրության կենտրոնում լինելը, ո՞վ գիտի...
NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայտնի աստղերի, ովքեր ավարտել են կյանքն ինքնասպանությամբ:
Քուրտ Քոբեյն
Nirvana խմբի մեներգիչն ինքնասպան եղավ 27 տարեկանում՝ գլխին կրակոց արձակելով: Նա երկար ժամանակ տառապում էր դեպրեսիայից եւ թմրանյութերի կախվածությամբ:
Ալեքսանդր Մակքուին
Հայտնի մոդելյերն ինքնասպանություն գործեց մոր մահից կարճ ժամանակ անց՝ 40 տարեկանում: Նա նախ կոկաինով եւ քնաբերով պատրաստված կոկտեյլ է խմել, ապա կախվել՝ սիրելի գոտու միջոցով:
Լյուսի Գորդոն
«Բնազդ» եւ «Սարդ մարդը-3» ֆիլմերից հայտնի բրիտանացի դերասանուհուն կախված գտան Փարիզի իր բնակարանում: Նա 28 տարեկան էր:
Ռուսլանա Կորշունովա
Ղազախստանցի մոդելն ինքնասպան եղավ իր կարիերայի գագաթնակետում: Նա նկարահանվել է KNY, BCBG, Blugirl by Blumarine, Clarins, Ghost, Girbaud, Kenzo Accessories, Paul Smith, Vera Wang lingerie եւ Nina Ricci ապրանքանիշերի համար, ինչպես նաեւ՝ 2005-ին ճանաչվել Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա հայտնություն: Իր ծննդյան 21-րդ տարեդարձից մի քանի օր առաջ նա վերջ դրեց կյանքին՝ իրեն դուրս նետելով պատուհանից:
Մուրատ Նասիրով
Հայտնի երգիչն ինքնասպան եղավ 37 տարեկանում՝ նետվելով սեփական բնակարանի պատուհանից: Ասում են՝ նա տառապում էր դեպրեսիայից:
Ռոբին Ուիլյամս
63 տարեկանում անսպասելիորեն ինքնասպան եղավ հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսը: Հետո միայն պարզ դարձավ, որ նա տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE