Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Գեղարքունիքի դպրոցականները բաց դաս անցկացրին Մեծամորի ատոմակայանում եւ պատմագիտական թանգարանում

SOCIETY
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում արդեն երեք տարի SPARE ծրագրի շրջանակում դասավանդվում է «Էներգիայի եւ ռեսուրսների օգտագործում» առարկան: Առարկայի դասավանդման շրջանակում հաճախակի կազմակերպվում են բաց  դասեր Հայաստանի մայրաքաղաքի կամ այլ մարզերի տեսարժան եւ կենսական ու տնտեսական կարևոր նշանակության վայրերում, թանգարաններում կամ կառույցներում:
 Հերթական անգամ Գեղարքունիքի դպրոցականների բաց  դասը կազմակերպվեց  Մեծամորի ատոմակայանում եւ պատմագիտական թանգարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, «Աժդահակ» էկոակումբի  նախագահ  Նելլի Դռնոյանը, Մեծամորի ատոմակայանի աշխատակիցն աշակերտներին պարզ եւ մատչելի տերմիններով ներկայացրեց Անդրկովկասում միակ ատոմակայանի առանձնահատկությունները: Բացատրվեց ատոմակայանի ռազմավարական, տնտեսական, սոցիալական նշանակությունները: ԵրեխաներÕ ¨ ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները եւ կատարեցին եզրահանգում, որ ատոմակայանը վտանգավոր օբյեկտ է, բայց ո′չ այնքան վնասակար: Դասի տեսական մասին հաջորդեց գործնական մասը, որի ընթացքում երեխաները ատոմակայանի մանրակերտի միջոցով եւ մասնագետի բացատրությամբ ավելի լավ ծանոթացան բոլոր կառուցվածքային տարրերին եւ դրանց աշխատանքային սկզբունքին, ինչպես նաեւ հայ մասնագետների նվիրվածությանը եւ այս կարեւոր բնագավառում միջազգային մակարդակի հասնող մեծագույն նվաճումներին: 
 
«Չնայած ատոմակայանի անվտանգության պայմանների բավարար ապահովմանը, երեխաները եւս մեկ անգամ համոզվեցին, որ վերականգնվող էներգաաղբյուրներին է պատկանում ապագան, որոնք այնքան անվտանգ են շրջակա միջավայրի համար: Ապա դպրոցականներն ուղեւորվեցին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Նրանց հետաքրքրեց այն փաստը, որ հնագիտական, ճարտարապետական եւ մշակութային արժեքը կրկնակի արժեքավոր է, եթե ցուցադրվում է իր տարածքում, իր տեղում, իր պատմամշակութային միջավայրում: Նրանք մեծ հետաքրքրությամբ դիտեցին Մեծամորի ամրոցում եւ դամբար անադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչեւ ուշ միջնադարին, ներկայացված հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը, նկուղային հարկի հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքները: Այցն ուներ ինչպես բնապահպանական, այնպես էլ մշակութային նշանակություն»,-պատմեց Նելլի Դռնոյանը: 
Նախատեսված է ուսուցման հաջորդ փուլը անցկացնել ապրիլի 22-ին՝ Երկրի միջազգային օրվա շրջանակում: Այդ օրը կմաքրվի Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի բակը եւ էկոկանգառների տարածքները: Մարդաշատ տեղերում աշակերտները կփակցնեն «Մաքուր պահենք տարածքը» գրությամբ թերթիկներ եւ համայնքի բնակիչներին կբաժանեն «Մի այրեք գյուղատնտեսական աղբը» խորագրով թերթիկներ:
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe