Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Վաշինգոտնում Հայոց ցեղասպանության գրադարան է բացվել

SOCIETY

 Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբաններին և հետազոտողներին այսուհետև հնարավորություն կընձեռվի օգտվելու Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության գրադարանի մոտ 5000 հրատարակությունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ Վաշինգտոնում ապրիլի 5-ին տեղի ունեցավ Հայկական ազգային ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության գրադարանի բացումը: Այստեղ ներկայացված հայերեն և անգլերեն լեզուներով գրքերը չեն ներկայացնում Հայոց պատմությունն ու ազգային նկարագիրը, սակայն դրանք ծավալուն տեղեկատվություն են տրամադրում Հայոց պատմության ամենացավալի իրադարձության՝ ցեղասպանության մասին:

Ինչպես նշեց Հայկական ազգայինինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը, գրադարանում տեղ են գտել 5000-ից ավելի հրատարակություններ, և իրենք հույս ունեն դրանց թիվը մեծացնել:

«Հայոց ցեղասպանության գրադարանը ամբողջական հետազոտական կենտրոն ստեղծելու ծրագրի միայն մի մասն է: Մենք ստեղծում ենք մի համակարգ, որի միջոցով հետազոտողները կկարողանան օգտվել վերջին 40 տարում Ամերիկայի հայկական համագումարի և Հայկական ազգային ինստիտուտի ձեռք բերած արժեքավոր հավաքածուից »,-ասաց դոկտոր Ռուբեն Ադալյանը:

Հայկական ազգային ինստիտուտում տեղ են գտել նաև Հայոց ցեղասպանությունից փրկվածների վկայություններից ոգեշնչված աշխատանքներ:

«Ստեփանի պապիկը Չարլզ Մահչուպյանն էր, ում համարում եմ Ֆիլադելֆիայի տարածքում իմ հանդիպած ամենանվիրյալ հայերից մեկը: Նրան հաջողվել էր ցեղասպանությունից փրկվել և նա վկայություն էր տվել այն ամենի մասին, ինչ կատարվել էր Քոնիայի տարածքում: Երբ ես բացահայտեցի այդ իրադարձությունների պատմական լուսանկարները, պարզվեց, որ բժիշկ Չարլզ Մահչուպյանի վկայությունները լիովին համընկնում էին այդ պատմական լուսանկարների հետ: Որն էլ ինձ ոգեշնչեց այդ ամենի շուրջ աշխատություն ստեղծել»,- հավելեց նա:

«Պապիկս տատիկիս՝ Դորոթի Մահչուպյանի եւ ցեղասպանության այլ ականատեսների հետ վկայություն էր տվել 1990 թվականին Սենատում: Թեև ցեղասպանության 75-ամյակին նվիրված այդ վկայությունները չհանգեցրին ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչմանը, այնուամենայնիվ, մենք պետք է փորձենք այնքան՝ մինչև ավելի լավ արդյունքների հասնենք»,- ասաց ՍտեփանՔաթանջյանը:

Գրադարանի բացման արարողությանը ներկա էր նաև Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով ողջունեց գրադարանի ստեղծումն ու Հայաստանի հետ համագործակցության հեռանկարը:

«Վաշինգտոնում հայկական տեղեկատու կենտրոն-գրադարանի բացումը շատ կարևոր իրադարձություն է: Նախ՝ այդպիսի կենտրոնի բացումը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում արդեն իսկ լուրջ ձեռքբերում է, երկրորդ՝ այսպիսի կենտրոնը դառնալու է հանդիպումների և քննարկումների վայր, ինչպես նաև համադրված աշխատանքներ կազմակերպելու կենտրոն: Դա ավելին է, քան գրադարանն ու տեղեկատու կենտրոնը»,- ասաց Հայկ Դեմոյանը:

Թեև Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության գրադարանը հասանելի չի լինի հանրությանը, այն նշանակալի տեղեկություն կտրամադրի Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբաններին և հետազոտողներին:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe