ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանն անօրինականորեն հատելու փորձերի թիվը հասել Է 17-ամյա նվազագույնին
SOCIETY ԱՄՆ-ի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել շուրջ 16,6 հազար մարդու, որոնք 2017 թվականի մարտին փորձել են անօրինականորեն հատել մեքսիկա-ամերիկյան սահմանը, ինչը 30 տոկոսով պակաս Է, քան նախորդ ամսին եւ 64 տոկոսով պակաս, քան 2016 թվականի մարտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 6-ին հայտնել Է ԱՄՆ-ի մաքսային եւ սահմանային հսկողության բյուրոյի կայքը:
Այսպիսով, այս տարվա մարտին ԱՄՆ-ի հարավարեւմտյան սահմանն անօրինականորեն հատելու փորձերի թիվը հասել Է 2000 թվականից ի վեր ամենացածր մակարդակին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել Էր Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով արգելապատի կառուցումն սկսելու մասին: Նախօրյակին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին պատմել Է, թե ինչ տեսք Է ունենալու այդ պատը: Նրա խոսքով՝ այն համատարած չի լինելու. արգելապատն իրենից ներկայացնելու Է ցանկապատերի, Էլեկտրոնային սարքերի, դիտանոցների եւ որմնակոնստրուկցիաների համադրություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



