Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցմանը
INTERNATIONAL NEWS Եվրոպայի խորհրդարանը (ԵԽ) քվեարկել Է Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման օգտին: Համապատասխան բանաձեւն ընդունվել Է ապրիլի 6-ին կայացած նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խոսքը վերաբերում Է այցագրերի վերացմանն Ուկրաինայի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն կենսաչափական անձնագիր եւ ԵՄ են մեկնում կարճաժամկետ ուղեւորություններով՝ 90 օրվանից ոչ ավելի տեւողությամբ: Սույն միջոցը տարածվում Է տուրիստական կամ գործարար ուղեւորությունների վրա եւ ԵՄ-ում աշխատելու իրավունք չի տալիս, նշված Է փաստաթղթում: Իռլանդիա եւ Մեծ Բրիտանիա ուղեւորությունների վրա սույն նորամուծությունները չեն տարածվում:
Սպասվում Է, որ Ուկրաինայի համար այցագրային ռեժիմի ազատականացումն ուժի մեջ կմտնի հունիսի սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



