Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ինձ պետք է սիրել, գուրգուրել, հոգ տանել իմ մասին. Աննա Գրիգորյան

PHOTO

Wnews.am-ը գրում է.

 Նորաձևության, գեղեցկության , ոճի մասին մենք զրուցել ենք հարմարավետության սիրահար Աննայի հետ:

 -Աննա դու 2016-ի Wnews.am-ի  հայկական շոու-բիզնեսի  ամենաոճային աղջիկն էիր ճանաչվել: Ինքդ համաձա՞յն ես դրա հետ և ի՞նչ տեղ է զբաղեցնում նորաձևությունը քո կյանքում:

-Բառերը, որոնք սկսվում են «ամենա»-ով ես այնքան էլ չեմ հասկանում, միգուցե նորաձևներից մեկը, գեղեցիկներից մեկը, չնայած այն հավաստմանն եմ, որ բոլորն էլ յուրովի գեղեցիկ են, բայց այ ոճայինը շատ հաճելի է լսել: Շատ ուրախ եմ, որ նման կարծիքի եք:  Նորաձևությունն ինձ համար հետաքրքիր բան է.  ոչ  պետք է կառչել դրանից, ոչ էլ անտեսել: Նորաձևությանը,  ինչպես մնացած տարբեր բաներին՝ գեղեցկությանը, փողին, փառքին, եթե տրվես ամբողջությամբ,  կլինի շատ վատ, բայց եթե դա ծառայեցնես քեզ, հակառակը ՝ լավ արդյունք կունենաս: Նորաձևությանը հետևում եմ, տեղյակ եմ միտումներից, բլոգեր այցելում եմ, թե’ համաշխարհային, թե’ հայ դիզայներների աշխատանքները շատ եմ գնահատում, համագործակցում եմ նրանց հետ, բայց այդ ամենը ինչ-որ չափով նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում իրենցը ստեղծել, քանի որ ինձ մոտ հաճախ է դա ստացվում ու ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, այդ ամենից ավելի քիչ եմ օգտվում: Կրում եմ այն, ինչ ինձ շատ հարմարավետ է, առաջին նախապայմանը ինձ համար հարմարավետությունն է, երբ տեսնում եմ ինչ-որ շատ հարմարավետ բան, ասում եմ՝ այ սա ինձ համար բացահայտում էր, այ սա ինձ համար նորաձև է: Հավատացեք, երբ բարձրակրունկներով առավոտվանից փորձեր ենք անում,  դրանից հետո  ամենաշատը ուզում եմ  հարմարավետ կոշիկներ  ու սպա սրահ  կամ լողավազան :

 –Երբ առաջին անգամ հայտնեցիր եթերում գեղեցիկ  շիկահեր  աղջիկ էիր, ում նմանները, սակայն շատ կային,  բայց կարճ ժամանակում  վերածվեցիր հայկական եթերի և պոդիումի ամեանոճային աղջիկներից մեկին, ով առանձնանում է իր ոճով, արտաքինով: Ինչպե՞ս տեղի ունեցավ այդ փոփոխությունը: Դա հատուկ մշակված PR քա՞յլ էր:

-Միտումնավոր ոչինչ չեմ կարողանում անել:  Իրական կյանքում շատ հեռու եմ խաղալուց, միգուցե այդքան խորամանկ չեմ կամ խելացի չեմ դրա համար, որովհետև դա էլ է մարտավարություն է, որ պետք է քայլ առ քայլ ամեն ինչ հաշվի առնել և հասկանալ՝ որից հետո որն ես անելու:  Իմ հաջողության գրավականը բոլոր հարցերում, նաեւ ոճում, անկեղծությունն է: Ինձ բոլոր առումնրով ավելի հարմար էր կարճ մազերով, casual ոճով, հարմարավատ կոշիկներով, այդ պատճառով էլ արեցի այդ փոփոխությունները:

–Մեզ հետ Fashion զրույցի ընթացքում քո ընկերուհին՝ Անաիս Սարդարյանը, նշեց, որ դու իր  ֆեշիոն իկոնան ես:Սա քեզ համար նորությու՞ն էր: Իսկ ովքե՞ր են քո նորաձևության իկոնաները:

-Վայ, շատ ուրախացա այս ամենից, մենք ամեն օր տեսնվում ենք ու մեր ընկերությունը հումորի ու զավեշտի վրա է հիմնված, այսինքն՝ մեր մեջ դա շատ է ու մենք հիմնականում ինչ-որ քննադատություններով ենք իրար վերաբերվում, ու այնպիիսի քննադատություններ, որ ոչ ոք ոչ մեկի չի ասի, բայց այ մենք ասում ենք ու ծիծաղում: Դրա համար շատ զարմացա ու շատ հաճելի է, երևի էլի հումոր է արել:  Եթե լուրջ, ես իրոք չեմ կարող մեկին նշել: Ես սովորող տեսակ եմ, եթե տեսնեմ մի որևէ լավ բան, որ ինձ հաճելի թվա, կվերցնեմ, կսովորեմ ու իմը կդարձնեմ: Եթե մարդն այդպիսին չէ, շատ բան է կորցնում: Շատ վատ հիշողություն ունեմ,  շատ տաղանդավոր չեմ, բայց որևէ բան չկա, որ ես ասեմ՝այ ինձ մոտ չստացվեց, որովհետև ես աշխատասեր չէի,  շատ ձգտող ու սովորող մարդ եմ ու ոճի առումով էլ ումից ինչ դուր գա, կնայեմ կսովորեմ, չեմ մտածի՝ վայ ես ինչ որ մեկից սովորեցի:

 -Վերջին շրջանում քեզ այնքան էլ հաճախ չենք տեսնում, տպավորություն է, թե խուսափում ես ուշադրությունից, հարցազրույցներից,  համացանցում էլ ակտիվությունը պակասել է: Ինչի հետևանք է դա:

-Երբ նոր էի այս ճանապարհին հայտնվել ու շատ հարցեր չէի հասկանում հաճախ էի մամուլում հայտնվում, բայց հետո հասկացա, որ անընդհատ հարցազրույցների դեպքում նախ երբեմն սխալ ձևով են լրագրողները տեքստերդ փոխանցում,  շատ է իմ խոսքը փոխվում, հետո ընթերցողը չի գիտակցում դրա անհրաժեշտությունը, ասինքն՝ նրան թվում է, թե ես  փողոցում քայլում եմ,  լրագրող տեսնում ու  ասում՝ կներեք, կարող ե՞մ ձեզ հարցազրույց տալ: Որորշեցի քչացնել դա:

Ինձ համար հիմա ամենակարևորը  ինչ-որ բան ստեղծել, արարելն է, հաջողության հասնելը, ոչ թե խոսես դրա մասին, այլ գործով ապացուցես: Իհարկե լինում է, որ ինչ-որ բանից լցված ես լինում և ուզում ես արտահայտվել, բայց փորձը ցույց է տալիս, որ ինչքան շատ խոսես, այդքան քիչ բանի կհասնես:

-Մինչև հարցազրույցը նշեցիր, որ հոգեբանն ասել է՝ չկարդալ համացանցում քո հասցեին արված մեկնաբանությունները: Դա է՞լ նպաստեց, որ ավելի քիչ ես համացանցում։


-Չէ, դա կատակ էր, իմ հոգեբանն էլ, բժիշկն էլ ես եմ։ Իրականում ամենալավը մենք գիտենք մեզ, մեր մարմինը, մեր հայացքը, աշխարհը, ու ես մտածեցի՝ ինչի կարդամ, առնվազն պետք է մազոխիստ լինեմ, որ կարդամ, դա չի կարող ինձ լավ բան տալ, որովհետև դրանք անառողջ քննադատություններ են, եթե տեսնեմ առողջ քննադատություն, կարող եմ դրանից էլ ինչ-որ բան վերցնել, մարդիկ գումար են վճարում, որ իրենց խորհուրդ տան ու եթե ես տեսնեմ, որ ճիշտ դիտողություն է, ինչու չէ, չեմ ալարի կգրեմ՝շնորհակալ եմ: Իսկ մնացած դեպքերում, բոլորին կարող եմ խորհուրդ տալ չկարդալ:

Նյութն ամբողջությամբ` սկզբնղբյուր կայքում:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan