Եմենում 500-ից ավելի երեխա Է զոհվել հակամարտության սաստկանալու հետեւանքով. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSԵմենում առնվազն 505 երեխա Է զոհվել, 702-ը՝ վերքեր ստացել այս տարվա մարտից, երբ երկրում սկսվեց սրվել հակամարտությունը: Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլյերակը:
«Եմենում շուրջ 10 մլն երեխաներ, որոնք կազմում են երկրի 18-ից ցածր տարիքի բնակչության 80 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ունեն»,-նշել Է նա, հավելելով, որ ավելի քան 1,7 մլն երեխաներ «ենթարկվում են թերասնման վտանգի»:
Այս տարվա ընթացքում երեք անգամ ավելացել Է մինչեւ 5 տարեկան այն երեխաների թվաքանակը, որոնք «թերասնման լուրջ վտանգի են ենթարկվում»: Նրանց թիվը 160 հազարից հասել Է 537 հազարի, ընդգծել Է Բուլյերակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



