Ֆիլիպինների կառավարությունն ու խռովարարները պայմանավորվել են ժամանակավոր հրադադարի մասին
INTERNATIONAL NEWSՖիլիպինների կառավարությունն ու կոմունիստ խռովարարները պայմանավորվել են ժամանակավոր հրադադարի մասին։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 6-ին, Նիդեռլանդներում կայացած բանակցությունների ժամանակ, հայտնում է DW-ն։
«Մի քանի օրվա բանակցություններից հետո մենք համաձայնության հասանք Ազգային ժողովրդավարական ճակատի հետ»,- հայտնել է Ֆիլիպինների նախագահի խորհրդական Իիսուս Դուրեզան։
Ֆիլիպինների կառավարությունը նաեւ համաձայնել է ազատ արձակել 23 տարեց քաղաքական բանտարկյալների։ Դրա փոխարեն խռովարարները ազատ կարձակեն երեք զինվորների ու ոստիկանների, որոնք պատանդ են վերցվել։
Կոմունիստական խռովարարական Նոր ազգային բանակն արդեն 50 տարի է պայքարում է Մանիլայի կառավարության դեմ։ Զինվորականների տվյալներով, հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 30 հազար մարդ։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



