Գերմանիայում 5 մարդ է ազատազրկվել ԻՊ-ին աջակցելու համար
INTERNATIONAL NEWSԴյուսելդորֆի դատարանը չորս տղամարդու ու մեկ կնոջ դատապարտել է ազատազրկման ԻՊ-ին ու Սիրիայում գործող մյուս ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար, հայտնել է DW-ն։
60-ամյա ծաղկավաճառը դատապարտվել է 6 տարով, նրա 34-ամյա հանցակիցը՝ 4․5 տարով։ Խմբի մնացած անդամները պայմանական ժամկետներ են ստացել՝ ութ ամսից մինչեւ մեկ տարի չորս ամիս։
Բարձրագույն հողային դատարանի տեղեկություններով Գերմանիայի չորս քաղաքացիներ ու Պակիստանի մեկ քաղաքաի ահաբեկչական խմբավորումներին աջակցել են փողով ու սպառազինումներով։ Մասնավորապես նրանք աջակցել են Գերմանիայից մեկնող զինյալներին, որոնք մտադիր էին միանալ ահաբեկիչներին։ Իսկ ծաղկավաճառը ուրախացել էր Իրաքում իր սեփական որդու մահվան լուրից։
Դատավճիռները դեռ ուժի մեջ չեն մտել ու կարող են բողոքարկվել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



