Պետերբուրգի ահաբեկչության գործով 8 կասկածյալ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել է պետերբուրգյան մետրոյի ահաբեկչության մասին քրեական գործի շրջանակներում 8 կասկածյալի ձերբակալության մասին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցչին, Անվտանգության դաշնային ծառայության և ՆԳՆ-ի հետ համատեղ իրականացված գործողությունների ժամանակ 6 մարդու են ձերբակալել Սանկտ Պետերբուրգում, ևս 2-ին` Մոսկվայում:
Ձերբակալված անձանց բնակության վայրերում պայթուցիկներ են առգրավել, որոնք կառուցվածքով նման են մետրոյի կայարանում գործարկված պայթուցիկին:
Հիշեցնենք, որ երկուշաբթի իրականացված պայթյունին 13 մարդ է զոհ գնացել, տասնյակները` վիրավորվել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



