Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԵԿ–ը փորձում է մաքրել «ավգյան ախոռները». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեն անցյալ տարվա սեպտեմբերից թեև աշխատում է արտակարգ ռեժիմով, սակայն դեռևս չի կարելի ասել, որ համակարգում առկա բոլոր հարցերն այլևս լուծված են: Այս բազմավեկտոր համակարգում նախկինից կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ դեռևս երկար ժամանակ հարկավոր կլինի ծախսել «ավգյան ախոռները» մաքրելու համար: 

Ու թեև նախորդ տարեվերջին ՊԵԿ–ին հաջողվել է օրինախախտներից 787 մլն դրամից ավելի գումար «պոկել» ու բյուջե ուղղել, սակայն իրականում պետությանը պատճառած վնասի բավականին համեստ մասն է նրանց հաջողվում վերականգնել: 

Եվ տպավորությունն այնպիսին է, որ թեև վարչական վարույթներ կազմելու և տուգանքներ նշանակելու քանակի խնդիր առանձնապես չկա, սակայն վնասի մեծ մասն իրականում հնարավոր չէ վերականգնել, քանի որ մինչ ՊԵԿ–ը կսկսեր վարչական վարույթներ կազմել ու նրանց հետքերով գնալ, ընկերությունների մեծ մասը կա՛մ լուծարված են, կա՛մ հասցրել են սնանկ ճանաչվել և «պլստալ» պարտավորությունները կատարելուց:

Այդպես էր «Էյր Արմենիայի», «Անդրե Րենթեր», «Տեղական» ՍՊԸ–ների և այլոց դեպքում: Սակայն հետաքրքիրն այն է, որ բացահայտված բոլոր խախտումները, որոնց մասին հասարակությունը տեղեկանում է, վերաբերում են 2014–2016 թվականներին, որոնք թվում էր թե պետք է բացահայտված լինեին դեռ ՊԵԿ նախորդ ղեկավարի ժամանակներից: 

Օրերս էլ ՀՔԾ–ում է ավարտվել ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները և արդյունքում 3 անձի, այդ թվում` երկու գլխավոր հարկային տեսուչի, մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու համար: Բացի այդ, պարզվել է, որ հարկային տեսուչները, երկար տարիներ աշխատելով համակարգում, միայն այս տնտեսվարողների մասով օգնել են շուրջ 4 մլն ՀՀ դրամի չափով պակաս հաշվարկել հարկերը: 

Ի դեպ, այս գործը նույնպես բացահայտվել է անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ թե քանի տարվա վաղեմություն ունի գլխավոր հարկային տեսուչ–«Գոլհիլ» և «Օհանտրանս» ՍՊԸ–ներ կապը և այդ կապից որքան գումարի վնաս է կրել բյուջեն՝ հայտնի չէ: 
Նշված երկու ընկերությունների գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն գտնել նույնպես հնարավոր չէ, քանի որ հավանաբար դրանք «ծնվել» և «գործել» են որպես այս կամ այն ընկերության արբանյակներ: Եվ այս պայմաններում դժվար է պատկերացնել, թե նրանց կատարած գործունեության արդյունքում պետական վնասը ինչպես պետք է վերականգնվի:

Ստացվում է, որ ներկայում համակարգն ավելի շատ ռեսուրս և ժամանակ է ծախսում անցյալի կուտակված «աղբը» մաքրելով, քան հետագայում դրանք բացառելուն միտված քայլեր ձեռնարկելով: 

Եվ այս պայմաններում, դեռևս չի կարելի ասել, որ բոլոր օրինախախտները հայտնաբերված և տուգանված են: Ձեռնարկատիրական գործունեություն ծավալողներն այսօր էլ շարունակում են պետությանը խոշոր չափի վնաս պատճառել, բոլոր հնարավոր ու անհնարին ձևերով շրջանցել հարկային ու մաքսային խոչընդոտները: Բայց սա էլ մի կողմ, հասարակությունը շունչը պահած սպասում է ավելի աղմկահարույց բացահայտումների, որոնք կգաղտնազերծեն, թե ինչպես են աշխատել համակարգի նախկին ղեկավարները և նրանց գործունեության հետևանքով բյուջեն քանի տարի ինչքան վնաս է կրել:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe