Exclusive. «Հայ մայրերն ու կանայք իրենց հոգատարությամբ տարբերվում են մյուս ազգություններից». Ավրաամ Ռուսո
PHOTONEWS.am STYLE-ը գրում է
Ռուսական շոու-բիզնեսի հայկական արմատներով հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոն բացի երգեր ձայնագրելուց՝ այս շրջանում նոր գործունեություն է ծավալում: Երգիչն այժմ աշխատում է իր առաջին՝ «В поисках истины» գրքի վրա, որի մանրամասներն առաջինը պատմել է NEWS.am STYLE-ին:
Ավրաամը չի մոռացել նաեւ մայրության եւ գեղեցկության տոնի մասին եւ իր բարեմաղթանքն է հղել հայ կանանց ե աղջիկներին:
Երգչի հետ բացառիկ զրույցի մանրամասները՝ ստորեւ.
-Ավրաամ, երբվանի՞ց եք սկսել աշխատել «В поисках истины» գրքի ստեղծման վրա:
-4 տարի առաջ գիրք գրելու մտադրություն ունեցա: Այդ տարիների ընթացքում հավաքեցի մտքի, հոգեւոր աշխարհիս պաշարը: Տարիներ տեւեց, որպեսզի ավարտին հասցնեմ այս աշխատանքը, քանի որ հազար մտքերից մի գիրք ստեղծվեց:
-Ինչի՞ մասին է այն:
-Գիրքն ունի հոգեւոր ուղղություն, բայց դրա սկիզբն իմ մասին է. ներկայացնում եմ իմ եւ իմ ընտանիքի ծագումը, թե ինչու մենք հեռացանք հայրենիքից եւ այլն: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ընթերցող ոգեշնչվի ու ոգեւորվի այն կարդալիս:
-Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց գրելու ընթացքում:
-Այս գիրքը գրելուն ինձ ոգեշնչել է մարդկության հանդեպ սերը: Ցանկացել եմ կիսել տարիների ընթացքում տարբեր երկրներից, տարբեր վանքերից կուտակածս պաշարը, որպեսզի այն միայն իմ ներսում չմնա, այլ ներկայացվի բոլորին:
-Ե՞րբ եք նախատեսում իրականացնել գրքի շնորհանդեսը:
-Կարծում եմ՝ մոտ մեկ ու կես ամսից կկայանա շնորհանդեսը: Նախապատրաստական աշխատանքները շատ երկար ժամանակ խլեցին: Տեխնիկական փոքրիկ դժվարություններ կային, բայց, փառք Աստծո, ամեն ինչ անցավ: Հենց ամեն ինչ լիարժեք պատրաստ լինի, կկազմակերպենք շնորհանդես, որի ընթացքում ես նաեւ կստորագրեմ գրքի շապիկին:
Շարունակությունը՝ այստեղ