Թիլերսոնը կարծում Է, որ բոլոր կողմերը, բացի ՌԴ-ից եւ Սիրիայից, կողջունեն ավիաբազային հասցված հարվածը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում Է, որ սիրիական հակամարտության դադարեցմամբ շահագրգռված բոլոր կողմերը, բացի Ռուսաստանից եւ Սիրիայի կառավարությունից, պետք Է ողջունեն Սիրիայում ամերիկյան զինված ուժերի կողմից հասցված հարվածն ավիաբազային: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ապրիլի 6-ին լրագրողների առջեւ հանդես Է եկել Ֆլորիդայի նահանգի «Մար ա Լագո» կալվածքում:
«Ես կարծում եմ, որ (Սիրիայի իրադրության կարգավորման գործընթացում ներգրավված) այդ բոլոր կողմերը, բացառությամբ Բաշար Ասադի եւ, հավանաբար, Ռուսաստանի, պետք Է ողջունեն այս կոնկրետ գործողությունը (հրթիռային հարվածը): Իսկ ընդհանուր առմամբ Սիրիայի իրադրության նկատմամբ մեր մոտեցումը եւ այսօրվա դրությամբ մեր քաղաքականությունն առաջին հերթին «Իսլամական պետության» ջախջախումն Է»,- ասել Է Թիլերսոնը՝ պատասխանելով այն հարցին, թե իրականացված հրթիռային հարվածի ինչ դիվանագիտական արձագանք Է ինքն սպասում, մասնավորապես, Թուրքիայից, քրդ երից եւ Ռուսաստանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



