Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Մասնագիտական կրթության ոլորտում վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ փոփոխություններ

SOCIETY

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Երևանում կայացած «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացների հանրային իրազեկումը համացանցում» թեմայով միջոցառմանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, միջոցառման ընթացքում ներկայացվել է Dasaran.am կայքում Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի ստեղծումը, որտեղ զետեղված է ամբողջական տեղեկատվություն Հայաստանում գործող բոլոր պետական քոլեջների և ուսումնարանների, դրանցում դասավանդվող մասնագիտությունների և որակավորումների վերաբերյալ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Dasaran.am կայքի անձնակազմին արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար: «Dasaran.am կայքը վերջին տարիներին դարձել է կարևոր էլեկտրոնային հարթակ ոչ միայն վիճակագրության ուսումնասիրության, այլև հայրենասիրական դաստիարակության, աշխարհաճանաչողության, հայագիտության և այլ բնագավառների համար: Dasaran.am կայքը Հայաստանի ամենախոշոր սոցիալական ցանցերից մեկն է, որի օգտատերերի թիվը հավասար է մեր աշակերտների թվին:

Մյուս կողմից` վերջին տարիներին բազում բարեփոխումներ են իրականացվել մասնագիտական կրթության ոլորտում, որի արդյունքում այն ավելի գրավիչ և մրցունակ է դարձել` որպես կրթական ծառայություններ մատուցող համակարգ: Դրա լավագույն ցուցանիշը միջին մասնագիտական կրթական հաստատությունների դիմորդների թվի աճն է:

Ուրախ եմ, որ այս երկու ուղղությունները միասին են աշխատելու, որովհետև մի կողմից Dasaran.am կայքը տալիս է հրաշալի հնարավորություն` տեղեկատվության ավելի լայն տարածման համար, մյուս կողմից մասնագիտական կրթության հետագա գրավչությունն ապահովելու համար կարևոր է ճիշտ իրազեկումը և հանրայնացումը: Այս երկու ուղությունների  հատման միջոցով այսուհետ  ոլորտի շահառուներին կմատուցվի առավել արժանահավատ տեղեկատվություն, որը կարող է դառնալ մասնագիտության ընտրության և կողմնորոշման համար կարևոր հիմք»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին, որոնց աջակցությամբ, ըստ Արմեն Աշոտյանի, ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները դարձել են իրականություն: «ԵՄ-ի, Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև այլ միջազգային դոնորների մասնակցությունն այս գործընթացներին անկյունաքարային նշանակություն են ունեցել»:

Նախարարը կարևորել է նաև հանրային կառույցների, սոցիալական գործընկերների, անհատ ձեռներեցների ներգրավումը, որոնք, Արմեն Աշոտյանի խոսքով, ավելի պահանջված են դարձրել աշխատաշուկան:

«Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրել է Dasaran.am կայքում ՄԿՈՒ բաժինը, իսկ ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի Զարգացման ծրագրերի բաժնի պետ Աստղիկ Կարախանյանը «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ներկայացում համացանցում» շնորհանդեսը:

Միջոցառումը նպատակ ուներ հանրության լայն զանգվածներին տեղեկացնել ոլորտի լուսաբանման բոլոր հնարավոր տարբերակների մասին, դրանցում ներկայացված տեղեկատվությունը, փնտրման եղանակները, ինչպես նաև ոլորտում ներգրավված անձանց համար նախատեսված քննարկումների հարթակները:

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6