Բուլղարիայի թուրքերը կոչ են արել դեմ քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին
INTERNATIONAL NEWSԲուլղարիայում թուրքերի կողմից հիմնադրված «Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը դատապարտել է Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Կուսակցության ղեկավար Մուստաֆա Քարադայը նշել է, որ Թուրքիայում նախագահական համակարգի անցնելով սպառնալիքի տակ են հայտնվում մարդու իրավունքներն ու ազատությունները:
«Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արվում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին, որը երկիրը վերածում է սուլթանության, իսկ Էրդողանն այդպիսով ցանկանում է ողջ իշխանությունն անվերահսկելի կերպով իր ձեռքը վերցնել:
Բուլղարիայում բնակվել է շուրջ 700 հազար թուրք:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



