ԱՀԿ-ն Առողջության օրը նվիրել Է դեպրեսիայով տառապող մարդկանց աջակցության թեմային
SOCIETYԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հորդորում Է աջակցություն ցույց տալ այն մարդկանց, ովքեր տառապում են դեպրեսիայով: Այս թեմային Է նվիրված ապրիլի 7-ին նշվող Առողջության համաշխարհային օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է ԱՀԿ-ի Ժնեւի կենտորնակայանը, «այսօրվա դրությամբ աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ Է ապրում դեպրեսիայով»: 2005-ից մինչեւ 2015 թվականն այս թիվն աճել Է ավելի քան 18 տոկոսով: «Աջակցության բացակայության եւ ստիգմատիզացիայից երկյուղների պատճառով հոգեկան խանգարումներ ունեցող շատ մարդիկ չեն դիմում բուժվելու համար, որն անհրաժեշտ Է, որպեսզի նրանք կարողանան ապրել առողջ եւ արդյունավետ կյանքով»,- արձանագրում Է կազմակերպությունը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ներկայիս Առողջության համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում Է ապրիլի 7-ին, ԱՀԿ-ի կողմից անցկացվող «Դեպրեսիա. եկ խոսենք» բացատրական արշավի բարձրակետն Է, դրա նպատակն Է՝ աշխարհում ամենուրեք ընդլայնել այն բանի հնարավորությունները, որ դեպրեսիայից տառապող մարդիկ դիմեն բժշկական օգնության:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



