Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING


Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ-ի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ֆաշիստական նոր ռեժիմի ձևավորման հնարավորության վրա

SOCIETY

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը, ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի անունից, վեհաժողովի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատություների խախտումների վրա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի ավելի քան 100 քաղաքական հակառակորդներ անազատության մեջ են, քանի որ բարձրաձայնել են Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին: Սամվել Ֆարմանյանը վեհաժողովին կոչ է արել ուշադրություն դարձնել այս փաստերի վրա, որպեսզի Արևելյան Եվրոպայի մեծ ընտանիքում նոր ֆաշիստական ռեժիմ չբյուրեղանա:

«Ստրասբուրգում վերջին օրերի ամենաքննարկվող թեման փախստականների ճգնաժամն է: Այդ հարցը լայն  քննարկման առարկա է դարձել  է նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում: Մենք քննարկում ենք մի իրավիճակ, երբ հարյուր հազարավոր փախստականներ բախում են Եվրոպայի դռները՝ փորձելով պահպանել իրենց ամենահիմնարար՝ կյանքի իրավունքը: Որքանո՞վ ենք մենք համակողմանիորեն անդրադառնում այս ամենի պատճառներին: Չպե՞տք է արդյոք մենք անդրադառնանք այն պատճառներին, որ հանգեցնում են նման իրավիճակի և դիմակայենք դրանց: Այս ամենի պատճառներից են փակ հասարակությունները, կառավարման ավտորիտար ձևերը, բռնապետության հետևանք հանդիսացող մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումները, ֆաշիստական ռեժիմին բնորոշ այլատյացությունը և ատելության սերմանումը, որոնք կարող են տառապանքներ պատճառել միլիոնավոր մարդկանց: Արդեն չորրորդ օրն է, ինչ ես անցկացնում եմ վեհաժողովում, և որտեղ որ եղել եմ՝ կլինեն քաղաքական խմբեր, թե հանձնաժողովներ, կամ լիագումար նիստերի ընթացքում ես լսում եմ միայն Ադրբեջանի մասին: Մենք պետք է ուշադրություն դարձնենք այն փաստի վրա, որ միայն մենք չէ, որ խոսում ենք Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին: Ալիևի ռեժիմի 100-ից ավելի քաղաքական հակառակորդներ այս պահին անազատության մեջ են, իսկ իմ ադրբեջանցի գործընկեր պարոն Հուսեյնովը ծափահարում է Հայաստանի ընդդիմության առաջնորդներից մեկին, ով այստեղ ելույթ է ունեցել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ: Մենք ցանկանում ենք վայելել ադրբեջանցի ընդդիմադիրներին ծափահարելու հաճույքը, ովքեր ելույթ կունենան վեհաժողովում. Կքննադատե՞ն նրանք իրենց կառավարությանը, թե ոչ»,-  իր ելույթում ասել է Ֆարմանյանը:

Պատգամավորը նկատել է, որ Ադրբեջանում տնտեսության վիճակը վատթարացել է, քանի որ անկում են ապրել նավթի գները, իսկ նրանց տնտեսությունը հիմնված է նավթի պաշարների վրա: Նա նաև նշել է, որ Ադրբեջանում մոտենում են խորհրդարանական ընտրությունները, որի նախաշեմին Ադրբեջանի նախագահը մեծացնում է հակաեվրոպական հռետորաբանությունը՝ քննադատելով եվրոպական բոլոր կառույցներին, հակահայկական քարոզչությունը, շարունակում է ազատազրկել մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստների,  ինչպես նաև սրում է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում:

«Եզրակացությունը մեկն է՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք բոլոր այս փաստերի վրա, որպեսզի կանխենք Արևելյան Եվրոպայի մեծ ընտանիքում նոր ֆաշիստական ռեժիմի ձևավորումը»,- եզրափակել է Սամվել Ֆարմանյանը:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia