Ռուսաստանը դադարեցնում Է Սիրիայում միջադեպերի կանխման հուշագրի գործողությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանը սիրիական ավիաբազային ամերիկյան հարվածից հետո դադարեցնում Է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագրի գործողությունը, ինչի մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ռուսական կողմը դադարեցնում Է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին հուշագրի գործողությունը, որը կնքվել Է ԱՄՆ-ի հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն կոչ Է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝արտահերթ նիստ գումարել Սիրիայի Հոմսի նահանգի ավիաբազային ԱՄՆ-ի ավիահարվածից հետո ստեղծված իրադրությունը քննարկելու համար: «Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝արտահերթ նիստ անցկացնել ստեղծված իրադրությունը քննարկելու համար»,-հայտարարել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



