Թուրքական Սիլվանում PKK-ի յոթ անդամ է սպանվել
INTERNATIONAL NEWSԹուրքական իրավապահ մարմինների կողմից Դիարբեքիրի Սիլվան գավառում սկսված հակաահաբեկչական գործողությունների շրջանակում չեզոքացվել է երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության 17 անդամ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սիլվանում հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք: Իրավապահ մարմինները գործողությունները սկսել են գավառի 4 տարբեր հատվածներում, դրանց մասնակցում է նաև 2 ռազմական ինքնաթիռ: Հաղորդվում է, որ բարձրահարկերում տեղակայված են դիպուկահարներ:
Հոկտեմբերի 1-ի առավոտյան Սիլվանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները կրակել էին 2 թուրք սպայի, ովքեր տեղում մահացել էին:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



