Թրամփին Կոնգրեսի թույլտվությունն անհրաժեշտ չԷ Սիրիային հրթիռահարված հասցնելու համար. Սպիտակ տուն
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Կոնգրեսի թույլտվությունը չԷր պահանջվում Սիրիայի ավիաբազային հրթիռահարված հասցնելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան իրավախորհրդատուի տարածած հայտարարության մեջ:
«Կոնգրեսի թույլտվությունը չի պահանջվում,- փաստաթղթից մեջբերում Է անում Washington Post թերթը:- Ամերիկյան հրթիռահարվածներն ուժի արդարացված գործադրում են՝ ելնելով մի շարք գործոններից, այդ թվում նաեւ տարածաշրջանային կայունությունն ամրապանդելու, քիմիական զենքի օգտագործմանը խոչընդոտելու եւ գազանային հանցագործություններից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունից»:
Հայտարարության մեջ պնդվում Է, որ Թրամփի գործողությունները հավասարազոր են պետության ղեկավարի պաշտոնում իր նախորդի՝ Բարաք Օբամայի ռազմական գործողությանը 2011 թվականին Լիբիայում: Իրավախորհրդատուն ընդգծում Է, որ Սպիտակ տան տերն «իրավունք ունի պաշտպանելու ԱՄՆ-ի ազգային շահերը»:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



