Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Սենտ Էտիենի ճարտարապետության ազգային դպրոցի ուսանողները ՃՇՀԱՀ-ում ներկայացրել են իրենց նախագծերը

SOCIETY

Սենտ Էտիենի ճարտարապետության ազգային դպրոցի (ՃԱԴ) 19 ուսանող և ճարտարապետության շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 13 ուսանող ՃՇՀԱՀ-ում ՝  «Հայաստանում Խորհրդային շրջանի 60-ականների մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի ժամանակահատվածի բնակելի շենքերի վերակառուցման և միջավայրի բարեկարգման նախագծեր»  խորագրով շնորհանդեսին  ներկայացրին իրենց նախագծերը: Ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում մեկ շաբաթյա դասընթացների ավարտին ներկայացված նախագծերի հիման վրա ուսանողներին տրվեցին հավաստագրեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ  մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը:

«ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցությունը չի սահմանափակվում միայն այս ծրագրով: Ֆրանսիաի համալսարանների հետ համագործակցությունը բազմազան է նաև քաղաքաշինության ոլորտում։Ակտիվ համագործակցություն է իրականացնում  նաև Լիոնի, Կլերմոֆերանի  Ճարտարապետության ազգային բարձրագույն  դպրոցների  հետ: Ֆրանսիաի կառավարությունը այս տարի վերաճանաչեց ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության դիպլոմը, ինչը վկայում է և համագործակցության բարձր արդյունավետության մասին և փաստում է,որ  ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության դիպլոմը համարժեք է Ֆրանսիաի ճարտարապետության   պետական դիպլոմի հետ»,-  ասաց ՀՀ-ու Ֆրանսիաի դեսպանատան համալսարանական համագործակցության գծով կցորդ Ֆրեդերիկ Ռայնբոլդը:

ՍԵնտ Էտիենի ՃԱԴ-ի հետ ՃՇՀԱՀ-ի համագործակցությունը վեց տարվա պատմություն ունի: Ուսանողների փոխանակման ծրագրի համաձայն չորրորդ կուրսի ուսանողները երկրորդ կիսամյակի նախագծերը իրականացնում են համատեղ: Թեմայի ընտրությունը խմբերի ղեկավարները կատարում են միասին: Ֆրանսիական կողմից խումբը համակարգում են ճարտարապետներ՝ Անդրե Սոլնեն  և Ռաֆի  Բեդրոսյանը: Իսկ հայկական կողմից ՃՇՀԱՀ-ի քաղաքաշինության ամբիոնի ղեկավար Զարուհի Մամյանը:

«Հայաստանում մենք համագործակցում ենք հինգ համալսարանների հետ, որոնցից մեկն էլ ՃՇՀԱՀ-ն է: Մեր համագործակցությունը այս համալսարանի հետ բավական ակտիվ է և ամենակարևորն այն է, որ ՃՇՀԱՀ-ի համագործակցությունը Ֆրանսիայի բուհերի հետ չի սահմանափակվում միայն Սենտ Էտիենի ՃԱԴ-ի հետ: Երիտասարդ ուսանողների, գիտնականների փոխանակման ծրագրերը կարևոր են ոչ միայն մասնագիտական առումով, այլև ֆրանսերեն լեզվի իմացության և տարածման տեսանկյունից: Ուրախալի է, որ այս ծրագրին մասնակցում են ոչ միայն հայեր և ֆրանսիացիներ, այլև իտալացիներ, չինացիներ, հնդիկներ ՝ խումբը բավականին միջազգային է: Սա վկայում է այն մասին, որ ֆրանսերենը հաղորդակցման միջոց է դառնում ոչ միայն Ֆրանսիացիների, այլև աշխարհի համար։ Ի դեպ, օրերս  ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության  չորրորդ կուրսի ուսանողը մեր ֆինանսավորմամբ  գործուղվեց Կլերմոֆերան  «ճարտարապետություն, պահպանում , նախագծում ․ ճարտարապետներ և ոլորտին առնչվողներ» ՀԿ մասնագիտական պրակտիկայի»,- նշեց ՀՀ-ում Ֆրանկոֆոն համալսարանական  գործակալության , Երևանում  Ֆրանկաֆոն թվայնացված  կենտրոնի  պատասխանատու Ռուզաննա Ղալթախչյանը:

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service