Վրաստանի բնակչությանը չի կարելի զրկել նախագահ ընտրելու իրավունքից. Մարգվելաշվիլի
INTERNATIONAL NEWSՎրաստանի բնակչությանը չի կարելի զրկել երկրի նախագահի ուղղակի ընտրության իրավունքից, քանի որ ժողովուրդն ավելի մեծ դեմոկրատիայի կարիք ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանում ունեցած տարեկան ելույթի ընթացքում:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունը հանդես Է եկել երկրում ուղղակի նախագահական ընտրությունները լուծարելու նախաձեռնությամբ: Դա, ի թիվս այլ հարցերի, քննարկվում Է պետական հանձնաժողովի կողմից, որն աշխատում Է Վրաստանի Սահմանադրության ուղղումների վրա: Նախագահն այն կարծիքին Է, որ նախաձեռնությունն ուղղված Է իր դեմ, ինչը «Վրացական երազանքը» կտրականապես մերժում Է:
«Մենք չենք կարող ժողովրդին զրկել նախագահ ընտրելու իրավունքից: Նախագահին, այսօրվա եւ վաղվա նախագահին ընտրելու կանոնները չպետք Է կախված լինեն ոչ թե ներկայիս կամ նախկին վարչապետի ցանկությունից, այլ ժողովրդի կարիքներից, իրական հաշվեկշիռ ստեղծելու անհրաժեշտությունից»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



