Երևանում երթևեկող կին վարորդները քաղաքապետարանի կողմից ծաղիկներ են ստացել
SOCIETYՄայրության և գեղեցկության տոնին Երևանի քաղաքապետարանի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև կին վարորդները: Մայրաքաղաքի փողոցների հատման վայրերում և խաչմերուկներում լուսանցային կարմիր ազդանշանի տակ կանգնած մեքենաների կին վարորդներին և ուղևորասրահում գտնվող կանանց նվիրել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներ, ինչը հաճելի անակնկալ է դարձել վերջինների համար` պարգևելով բարձր տրամադրություն: Այսմասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գոհունակություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնության համար կանայք նշել են, որ այն իսկապես տոնական տրամադրություն հաղորդեց իրենց և օրը դարձրեց ավելի հիշարժան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



