Լավրովը Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը համեմատել Է 2003 թվականին Իրաքի վրա հարձակման հետ
INTERNATIONAL NEWS ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածը համեմատել Է 14 տարի առաջ Իրաքի վրա Արեւմուտքի հարձակման հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա հիշեցնում Է 2003 թվականի իրադրությունը, երբ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան իրենց դաշնակիցների հետ միասին ներխուժեցին Իրաք՝ առանց (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհրդի համաձայնության»,- ասել Է Լավրովն ապրիլի 7-ին Հաշքենդում ԱՊՀ-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Նախարարն այն կարծիքն Է հայտնել, որ ԱՄՆ-ը, Սիրիային հարված հասցնելով, ուշադրությունը շեղում Է «ան Նուսրայի» ահաբեկիչների գործողություններից: «Վերստին ստիպված այն մտքին ենք վերադառնում, որ «Ջեբհաթ ան Նուսրան», որը հարմարվում Է եւ փոխում անունները, ինչ-որ կերպ կարող Է մեր արեւմտյան գործընկերների համար դիտվել որպես կազմակերպություն, որն անհրաժեշտ Է պահպանել, չնայած այն բանին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հայտարարված Է ահաբեկչական»,- ասել Է Լավրովը: Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ձգտելու Է հասնել ԱՄՆ-ի հրթիռահարվածի պատճառների պարզաբանման:
Բացի դրանից, Լավրովը հայտարարել Է, որ սիրիացի զինվորականների վրա ԱՄՆ-ի գրոհը վնաս Է հասցնում ռուս-ամերիկյան հարաբերություններին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



