Սկանդալ Գոհար Ավետիսյանի և ռուս հաղորդավարուհու միջև. Գոհարը վիրավորված է
PHOTOTert.am-ը գրում է
Հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը Ինստագրամի իր էջում ծավալուն գրառում է արել` անդրադառնալով ռուս հաղորդավարուհի, բլոգեր Ալյոնա Վոդոնաևայի հոդվածին։ Վերջինս անդրադարձել է գեր մարդկանց և գրել, որ իրեն տհաճ է գերերի հետ լինել մի վայրում։ «Ես նույնիսկ լողալու չեմ գնում, երբ ջրում շատ մեծ մարդ կա։ Սպասում եմ մինչև նա դուրս գա»,– գրել է նա։ Այս հրապարակումը շատ է զայրացրել Գոհարին, ով ևս քաշի խնդիր ունի։
«Իմ սիրելի հետևորդներ, այսօր կրկին ինձ թևեր, մոտիվացիա և ուժ տվեցիք` ստեղծագործել ու կիսվել նրանով, ինչ իմ ներսում է։ Վերջին շրջանում այնքան մտահոգություններ ունեմ, որ դժվար է պահել իմ մեջ։ Որոշեցի նախկինի պես անել` խոսել և թեթևանալ։
Վերջին թեմաներից մեկը, որն ուղղակիորեն առնչվում է ինձ` Վոդոնաևայի հոդվածն ու կարծիքն է գեր մարդկանց մասին։ Վստահ եմ` շատերդ եք կարդացել։ Չեմ ուզում լռել, որովհետև անձամբ ծանոթ եմ նրա հետ։ Տարիներ առաջ նրան դիմահարդարում և վարսահարդարում եմ արել ֆոտոշարքի համար։ Դեռ այն ժամանակ նրա պահվածքի, մարդկանց հետ վարվելաձևի պատճառով 5 տարի չէի աշխատում հայտնի մարդկանց հետ։ Վախեցնում էի տեսնել նման պատկեր»,– գրել է Գոհարն ու մանրամասնել, որ Վոդոնաևայի հետ աշխատելը շատ բարդ էր։ «Նա ոտքերը դրել էր գրիմի սեղանին և հայացքը չէր կտրում հեռախոսից։ Ներկիր այնպես, ինչպես կարող ես, ես աստղ եմ»,– հիշում է դիմահարդարը։
Գոհարը նշել է, որ դրանից հետո քիչ աստղերի հետ չի աշխատել, սակայն որևէ մեկը նման պահվածք չի դրսևորել։ «Եվ ինչ աստղ էր նա... Վերադառնալով քաշի թեմային, ավելացնեմ, որ ավելորդ քաշը` ճարպակալումը, հիվանդություն է։ Մեկ հաջողվում է նրան հաղթել և դառնալ գեղեցկուհի, մեկ էլ նորից նա է հաղթում քեզ։ Այդպես ամբողջ կյանքում։ Սա մշտական պայքար է գեղեցկության համար։ Նիհարները միշտ աջակցում են նիհարներին, գերերը` գերերին։ Ես չեմ աջակցում ոչ ոքի։ Յուրաքանչյուր մարդ ընտրության իրավունք ունի։ Ինքս նորից դիետա եմ պահում, որովհետև շատ եմ քաշ հավաքել և ուզում եմ նորից գեղեցիկ լինել։ Գիտեմ, Վոդոնաևա, որ դու հիմա կարդում ես այս գրառումը։ Երբեք մի քննադատիր ոչ ոքի, դու չգիտես` ինչ կլինի վաղը։ Թեև վստահ եմ, սա հերթական PR քայլն է։ Հանրությունը մոռացել է, ճի՞շտ է»,– եզրափակել է նա։