Tomahawk 59 հրթիռներից միայն 23-ն են հասել Սիրիայում գրոհի ենթարվկած ավիաբազա
INTERNATIONAL NEWS Ռուսաստանի հսկողության միջոցներն արձանագրել են 59 Tomahawk թեւավոր հրթիռների սոսկ 23 խոցում, որոնք ԱՄՆ-ի զինված ուժերն արձակել են Սիրիայի ավիաբազայի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի օբյեկտիվ հսկողության միջոցների տվյալներով՝ Սիրիայի ավիաբազա են հասել ընդամենը 23 հրթիռներ: Մնացած 36 թեւավոր հրթիռների անկման վայրը հայտնի չԷ»,- ասել Է նա:
«Այսպիսով, Սիրիայի ավիաբազայի վրա ամերիկյան կենտրոնացված հրթիռային հարվածի արդյունավետությունը չափազանց ցածր Է»,- հավելել Է նա:
Կոնաշենկովը նաեւ հայտնել Է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կամրապնդվի Հոմսի նահանգի ավիաբազայի վրա կատարաված գրոհից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



