Վրաստանի վարչապետին դուր չի եկել նախագահի ելույթը խորհրդարանում
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է, որ խորհրդարանում հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ելույթը բավակնաչոփ խորը եւ անկողմնակալ չԷր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարգվելաշվիլին երկրի խորհրդարաննում իր տարեկան ելույթն սկսել Է «Վրացական-երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության քննադատությամբ: Նախագահն իր դժգոհությունը հիմնականում արտահայտել Է դատական համակարգի եւ ուղղակի նախագահական ընտրությունները լուծարելու մեծամասնության նախաձեռնության կապակցությամբ:
«Դա նախագահի տարեկան ավանդական ելույթն Էր, որտեղ նա ներկայացրեց ընթացիկ իրադարձությունների իր տեսլականը: Կարող եմ ասել, որ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են, օրինակ, դատական համակարգը, տնտեսական բարեփոխումը եւ ժողովրդավարական ինստիտուտների միավորումը, ոչ միայն մեր կարծիքով, այլեւ միջազգային հանրակցությունում մեր բարեկամների կարծիքով՝ Էական առաջընթաց կա: Ես կցանկանայի, որ նախագահի ելույթը լիներ ավելի ընդգրկուն, ավելի խորը եւ ավելի անաչառ»,-ասել Է Կվիրիկաշվիլին լրագրողներին, հաղորդել Է Sputkik-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



