Ադրբեջանում աճել է թրաֆիքինգի մակարդակը
LIFEԱդրբեջանում 2016-ին մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով քրեական գործերի թիվը 2015-ի համեմատ աճել է մոտ 30 տոկոսով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է interfax.az-ը:
Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Վիլայաթ Այվազովի փոխանցմամբ 2016-ին Ադրբեջանում բացահայտվել է մարդկանց թրաֆիքինգով զբաղվելու 141 դեպք, ինչը 2015-ի համեմատ աճել է 29,4 տոկոսով:
«Անցյալ տարի Ադրբեջանում չեզոքացվել է 15 հանցավոր խմբավորում, որոնք զբաղվել են մարդկանց վաճառքով»,- Ադրբեջանի խորհրդարանում թրաֆիքինգի դեմ պայքարի ամենամյա զեկույցի ներկայացման ժամանակ նշել է փոխնախարարը:
Փոխնախարարի խոսքով` այս թիվը 2015-ի համեմատ երկու անգամ մեծ է:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



