Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Արփինե Հովհաննիսյան. Վախենում եմ մենակ մնալուց

PHOTO

Newmeg.am-ը գրում է․

Կյանքում ամենակարևորն ինքս ինձ հետ ազնիվ լինելն է. երբ մենակ մնամ, չամաչեմ իմ որևէ արարքից: Ես ինձ լիարժեք եմ զգում: Ինձ համարում եմ երջանիկ մարդ, չեմ ձգտում ու չեմ ուզում ունենալ ավելին, քան ունեմ: Ինձ պակասում է երևի թե միայն անձնական երջանկություն կառուցելն ու ընտանիք ունենալը: Բայց դա էլ թերիության զգացում չի առաջացնում:

բարեկեցություն
Բարեկեցությունն ազատության, անկախության որոշակի չափաբաժին տվող հնարավորություն է, նյութական բազա, որը որոշումներ կայացնելու համար ինքնուրույնություն է տալիս: Յուրաքանչյուր ոք բարեկեցության մասին իր պատկերացումներն ունի: Բարեկեցությունն ինձ համար դրսևորվելու միջոց չէ:

ստելու արվեստը
Սիրում եմ լսել սուտը, երբ գիտեմ իրականությունը: Ինձ համար սուտն անընդունելի է: Ստել նշանակում է մեղք գործել, որը չեմ ներում: Իհարկե, կան իրավիճակներ, որոնցում անկարող ենք չստել: Ինչ-որ իրավիճակներում չենք ասում այն, ինչ կա: Դա ավելի շատ ճշմարտությունը թաքցնել է կամ եղածը հաճելի լույսի ներքո ներկայացնելը: Փորձում եմ մարդկանց հետ լինել առավելագույն չափով անկեղծ: Շատ վաղ տարիքից հասկացել եմ, որ մարդիկ խաղում են որոշակի դերեր, և, իրավիճակից կախված, կրել տարբեր դիմակներ: Բայց կգա մի պահ, որ դիմակով մարդը չի իմանա, թե ինչպես պետք է իրեն դրսևորի: Նա ստիպված է հիշողությունը անընդհատ լարել՝ հիշելու համար, թե որտեղ ինչ պետք է ասի, ինչպես պետք է իրեն պահի: Սուտը բոլոր վատ հատկանիշների առաջին նախապայմանն է:

ազնվության բանաձևը
Ազնվությունը բազմաբովանդակ է. ստորություն չանել, մարդկանց չխաբել, չստել, չկեղծել, խոստումը պահել, մարդու երեսին չասել մի բան, հետևից՝ մեկ այլ բան: Բարդագույն որոշումներ կայացնելիս էլ պետք է լինել ազնիվ: Ճշմարտությունը հաճախ ցավոտ է, բայց ավելի ազնիվ է, քան կեղծելն ու շողոքորթելը:

շողոքորթություն
Տհաճ է, որ մարդուն շողոքորթում են: Ճիշտ է, ամեն մարդու էլ հաճելի է լավ խոսքեր լսել իր հասցեին: Բայց միայն այն դեպքում է հաճելի, որ դիմացինդ հավատում է այն ամենին, ինչ ասում է: Եթե մարդը շողոքորթելով ասում է բաներ, որոնց ներքուստ համաձայն չէ, բացասական էներգիա է տարածվում նրանից: Շողոքորթ մարդն իմ հարգանքին երբեք չի կարող արժանանալ:

քաղքենին
Քաղքենին մարդու մասին դատում է մակերեսային հատկանիշներով, նյութապաշտական չափորոշիչներով: Նրանք ամենուր են, շրջապատում են բոլորիս, ու դժվար թե մեկը կարողանա ասել, որ նման մարդկանց հետ չի շփվում: Պարզապես փորձում եմ ինձ շրջապատել ոչ քաղքենի մարդկանցով: Չի կարելի մարդու մեջ տեսնել վատը, կանխակալ վերաբերմունք ցույց տալ ու դատել մարդուն:

բողոք
Բողոքելու ցանկություն առաջանում է տիրող անարդարությունից: Եվ պարտադիր չէ, որ սոցիալական անարդարություն լինի: Ցանկացած իրավիճակում ես առավելապաշտ եմ, ձգտում եմ առավելագույն ազնվության: Ընկերության մեջ էլ պահանջում եմ առավելագույնը ու տալիս եմ առավելագույնը:

մեղքի զգացում
Ինձ տանջող մեղքի զգացում չունեմ: Բայց եթե մարդն ունի խիղճ, եթե ինքնաքննադատաբար է մոտենում իրեն ու շրջապատին, նշանակում է՝ բոլորն էլ պետք է ունենան մեղքի զգացում: Անսխալական մարդիկ չկան, բոլորն էլ գործում են սխալներ: Կա՛մ ի վնաս իրենց, կա՛մ ուրիշների հանդեպ: Եթե ունես խիղճ ու առողջ դատողություն, ուրեմն չես կարող մեղքի զգացում չունենալ:

մարդիկ խոսում են
Ժամանակի հետ սկսել եմ պակաս կարևորել, թե մարդիկ ինչ են խոսում իմ մասին: Ասում են՝ կարծիքներն են կառավարում աշխարհը, բայց մեծ նշանակութուն ունի քննադատողի անձը: Երբ կարծիքը անհատական դրսևորում ունի, կարելի է լսել, իմանալ կարծիք հայտնողի մտադրությունը, տեսնել նրա արտահայտած կարծիքի ու քննադատության տակ թաքնված բովանդակությունը: Պետք է շրջապատված լինել այնպիսի մարդկանցով, ովքեր կարող են ասել և՛ լավը, և՛ վատը: Ես միայն ուրախ կլինեմ ականջալուր լինել: Իսկ թե ինչ կասեն մարդիկ… Նրանք միշտ էլ պետք է ինչ-որ բան ասեն:

տագնապ
Վախենում եմ մենակ մնալուց, ինձ հարազատ մարդկանց կորցնելուց: Միայն դրանից: Այլ վախեր չկան…

միայնություն
Ժամանակ առ ժամանակ լինում են պահեր, որ չես ուզում խոսել ու կիսվել որևէ մեկի հետ, ուզում ես առանձնանալ քո մտքերի հետ, անկեղծանալ ինքդ քեզ հետ: Այդ պահերին պարզապես ֆիզիկական առումով փորձում եմ միայնակ մնալ ինչ-որ միջավայրում՝ աշխատասենյակում, տանը՝ իմ սենյակում: Ինքս ինձ հետ մենակ եմ մնում:

նոր սերունդ
Չէի ցանկանա ամբողջ սերունդը ընդհանրացնել, որովհետև մարդիկ տարբեր են: Բոլոր սերունդներին բնութագրական է ասել. «Մեր ժամանակ ուրիշ էր»: Բայց բոլոր սերունդներն էլ ունեն լավ և վատ կողմեր: Եթե գլոբալ դիտենք, ապա այս սերունդն ավելի ժամանակակից է, շատ հարցերում ավելի ազատամիտ է, անկաշկանդ՝ սեփական տեսակետը արտահայտելու հարցում: Ժամանակի հրամայականն է. սերունդը ծնվում է ու գալիս՝ այլ արժեքներ կրելով:

կուզեի՝ լիներ…
Մարդիկ բարի թող լինեն, լավ ապրեն, շատ ժպտան, իսկ ժպիտները լինեն իրապես անկեղծ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan